ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է հուզիչ տեսանյութ դստեր` Նորթի հետ, ով նախօրեին դարձավ 4 տարեկան։
Նա հարցնում է Նորթին, թե արդյոք փոքրիկը պատրաստվու՞մ է մեծանալ և խնդրում է նրան ընդմիշտ փոքրիկ մնալ։
Այնուհետև Նորթը ասում է, որ շատ է սիրում Քիմին և ցանկանում է միշտ ապրել մայրիկի հետ։
Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթն ունեն երկու զավակ` 4 տարեկան Նորթն ու Սեյթը, որի լույս աշխարհ գալուց հետո Քիմը
հայտարարել է, որ ցանկանում է կրկին մայրանալ, սակայն բժիշկները կտրականապես արգելել են նրան ռիսկի դիմել երրորդ անգամ, քանի որ աստղը շատ ծանր է տանում հղիությունը։–0–