ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Facebook -ի իր էջում գրառում է հրապարակել` նվիրված հանգուցյալ հորը` Ռոբերտ Ջորջ Քարդաշյանին:
«Աստված իմ, ես այնքան երջանիկ եմ, որ իմ հայրը հենց դու ես եղել: Հիշում եմ, թե ինչպես քո մահից առաջ շնորհակալություն հայտնեցի քեզ այն ամենի համար, ինչ դու սովորեցրել ես և ասացի, որ երբ ժամանակը գա, կմեծացնեմ երեխաներիս այնպես, ինչպես քեզնից եմ սովորել: Դե ինչ, ես կատարել եմ խոստումս, հայրիկ: Շնորհակալ եմ, դու լավագույնն ես»,- գրել է Քիմը` հրապարակելով հայրիկի հետ համատեղ լուսանկար։
Загружается новость ... "Лево"
Ռոբերտ Ջորջ Քարդաշյանն ամերիկահայ իրավաբան էր, ով հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ դարձել է աղմկահարույց ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմսոնի փաստաբանը: Ռոբերտ Քարդաշյանը վախճանվել է 59 տարեկանում կերակրափողի քաղցկեղից` Քիմի 23 –ամյակը լրանալուց քիչ ավելի վաղ: -0-