441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

«ԿամԱԶ»-ը դուրս է եկել ավտոբուսի դիմաց. ականատեսները մանրամասներ են պատմել Տուլայի վթարից

15:40
19 Հունիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին վթարված Երևան–Նիժնի Նովգորոդ միկրոավտոբուսը պատկանել է «Քոչար տուր» ընկերությանը:

Հունիսի 18–ին ժամը 14.13-ին ՌԴ Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը,ինչի հետևանքով կա 1 զոհ և 9 տուժած:

Տուժածներից 6-ը տեղափոխվել են Ստուպինո, 3-ը Տուլա քաղաքի հիվանդանոց: Պարզվել է նաև, որ միկրոավտոբուսը ուղևորվում էր Երևանից Նիժնիյ Նովգորոդ: Հայտնի է նաև զոհի անունը, ով ՌԴ քաղաքացի 1961 թ. ծնված Նասիրով Օթարն է։

Ինչպես հաղորդում է Yerkir.am-ը, ընկերության տնօրեն Արամ Քոչարյանն ասել է, որ  հեռախոսազրույց է ունեցել վարորդի` Կարապետ Մողրովյանի հետ:

«Կարապետը ոչ թե մեր վարորդներից է, այլ իմ ընկերն է: Նա ուղղակի խնդրել ու վերցրել էր մեքենան` ուղևորափոխադրում իրականացնելու համար: Կարապետին վաղուց եմ ճանաչում, լավ, աշխատասեր տղա է, ուղղակի հիմա մի քիչ ֆինանսական խնդիրներ ուներ, 4 երեխա է մեծացնում, որոշեց, որ պետք է ուղևորափոխադրում իրականացնի, փող աշխատի»,- ասել է Քոչարյանը:

Загружается новость ... "Лево"

Նա տեղեկացրել է նաև, որ թե՛ Կարապետը, թե՛ ուղևորները նույն բանն են ասում. «Ավտոբուսն իր գծով գնալիս է եղել, երբ հանկարծ «ԿամԱԶ»-ը դուրս է եկել ավտոբուսի դիմաց:

««ԿամԱԶ»-ը միանգամից մեքենան քաշել է ավտոբուսի դիմաց, և եթե Կարապետն իր գիծը փոխեր` ձախ քաշեր, ավելի շատ զոհեր կլինեին, որովհետև մայրուղու վրա են եղել, լիքը երթևեկություն: Կարապետն ամենաօպտիմալ ճանապարհով է տեղում խնդիրը լուծել` փորձել է ուղղակի կանգնեցնել մեքենան ու հարվածել է «ԿամԱԶ»-ին»,- ասել է Քոչարյանը:

Վթարից մահացած Նասիրով Օթարը, ով Ռուսաստանի քաղաքացի է, նստած է եղել առջևում: «

Օթարն էլ մեր ընկերն էր, նա էլ վարորդ էր: Մոտ տղա էր մեզ, դրա համար էլ առջևում էր նստել, որ Կարապետի հետ ասել-խոսելով գնան ճանապարհը»,- հայտնել է Քոչարյանը:-0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար