ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել: Մի քանի տարվա ընթացքում գիտնականները հետազոտել են 40 հոգուց բաղկացած կամավորների: Փորձի մասնակիցներին բաժանել էին երկու խմբի. առաջին խումբը ուտում էր միայն «առողջ» սնունդ, երկրորդ խումբը՝ սուպերմարկետից գնված սովորական սնունդ՝ կիսաֆաբրիկատներ, չիփսեր, գազավորված ըմպելիք, սառեցված մթերք և այլն:
Ինչպես հաղորդում է www.isralove.org կայքը, հետազոտությունն անցկացրել է բժիշկ Էվան Էլինավան՝ իր գործընկերների հետ: Նրանք հանգել են արտասովոր եզրակացության՝ հետազոտվող մարդկանց օրգանիզմը յուրովի է արձագանքում սնունդի վրա: Երկու խմբերի մասնակիցների մոտ էլ հավասարապես դիտարկվել են ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխություններ:
Էվանա Էլիվանան հայտարարել է, որ «առողջ սնունդը» մտացածին է, և դիետոլոգները չպետք է օգտագործեն այդ հասկացությունն իրենց պրակտիկայում:
Վեյցմանի ինստիտուտի գիտահետազոտական խումբը պատրաստել է զեկույց, որում, հետազոտության արդյունքներից ելնելով, ներկայացրել է առողջ սննդի վերաբերյալ իր պատկերացումները:
Պարբերականի հաղորդմամբ, հաշվետվության մեջ նշվում է, որ «առողջ» և «անառողջ» սնունդը յուրաքանչյուր մարդու համար պետք է որոշվի անհատապես՝ կյանքի որոշակի պահի համար: Այն, ինչ կարող է օգտակար լինել մեկի համար, մեկ ուրիշի համար կարող է վնաս ներկայացնել:
Էվանա Էլինավան կոչ է անում աշխարհի բոլոր դիետոլոգներին, գաստրոէնտերոլոգներին և իմունոլոգներին ստեղծել անհատական դիետաներ, այլ ոչ թե օգտվել ստանդարտ բանաձևերից:
Հիմնվելով մարդու աղիների միկրոֆլորայի վրա՝ հարկավոր է ընտրել այն սննդամթերքը, որը հարմար է տվյալ մարդուն: Հենց աղիներն են որոշում օրգանիզմի արձագանքը տարատեսակ սնունդի հանդեպ:
Այդպիսով, գիտնականները ապացուցել են, որ բոլորի համար ընդհանուր առողջ սնունդ գոյություն չունի: -0-