+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում նոր կարգավորումներ կգործեն դեղերի դուրս գրման հարցում

12:57
15 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դեղատոմսով պետք է բաց թողնվեն հետևյալ դեղային խմբերը` հսկվող դեղերը և դեղանյութերը (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող), անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղերը (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները և իմունոգլոբուլինները, պատվաստանյութերը), ինչպես նաև միզոպրոստոլ պարունակող դեղերը: Սրանք կազմում են Հայաստանում գրանցված դեղերի շուրջ 13%-ը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մնացած բոլոր դեղատոմսային դեղերի համար կարգը կկիրառվի 2023 թվականից՝ էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո, որը կապահովի նկարագրված գործընթացների դյուրացում՝ ապահովելով ցանկացած դեղատնից դեղատմոսում դուրս գրված դեղի մնացորդային քանակները ձեռք բերելու հնարավորություն:

Նշվում է, որ որոշմամբ սահմանվել են պահանջներ թղթային և էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար:

Առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ վերանայվել են թղթային դեղատոմսային ձևաթղթերը՝ առանձնացնելով դրանք թմրամիջոցներ պարունակող դեղերի (N 1), հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (N2), փոխհատուցվող դեղերի համար(N 3), դեղերի և դեղանյութերի մեկանգամյա կամ բազմակի բաց թողնման համար (N 4), ընդ որում դեղատոմսերը կարող են լրացվել գրիչով, կամ տպագրվել, որոշ տվյալների համար կարող են կիրառվել պատրաստի դրոշմակնիքներ:

Հանվել է «ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ» հատվածը՝ բլանկների տպագրության գործընթացը հեշտացնելու և դեղատոմսի դարձերեսը ազատ թողնելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում հետագա լրացումներ կատարելու համար:

Հստակեցվել են բլանկների կենտրոնացված և ապակենտրոնացված տպագրության, ինչպես նաև համարակալման և հաշվառման գործընթացները:

«Դեղը բազմակի բաց թողնելու համար սահմանվել է երկու հնարավորություն՝ դեղը գրվում է մի քանի ամսվա կուրսի համար մեկ ձևաթղթի վրա և պացիենտը դեղատոմսը թողնում է դեղատանը՝ հետագայում դեղը նույն դեղատնից ձեռք բերելու պայմանով, կամ բժիշկը նույն օրը գրում է երկու կամ երեք դեղատոմս, յուրաքանչյուրը 2-ական ամիս բուժման համար: Եթե պացիենտը չի կարող ամբողջական փաթեթով դեղը ձեռք բերել, կրկին դեղատոմսը թողնում է դեղատանը և հետագայում նույն դեղատնից ստանում մնացած քանակները», - նշում են նախարարությունից:

Վերանայվել են միայն ամբուլատոր քարտի մասին նշում կատարելու պահանջը, լեզվական սահմանափակումները՝ առանձնացնելով այն դաշտերը, որտեղ կարող են կատարվել նաև անգլերեն կամ լատիներեն գրառումներ:  

Սահմանվել են դրույթներ դեղագետի գործողությունների վերաբերյալ՝ դեղատոմսերում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Սեպտեմբերի 2019
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Ներկայացնում ենք աշնանային դիմակի բաղադրատոմս դեմքի հիանալի տեսքի համար։
20:25
15 Սեպտեմբերի 2019
2 հիանալի բաղադրիչներով ըմպելիքն ակնթարթորեն կիջեցնի ճնշումը
Արյան բարձր ճնշման դեպքում սովորաբար ուժեղ, ծակող գլխացավ է առաջանում:
19:21
15 Սեպտեմբերի 2019
Ինչու է արևապաշտպան քսուքն անհրաժեշտ «կլոր» տարի
Դանիացի փորձագետնեը նշել են այն պատճառները, թե ինչու է հարկավոր արևապաշտպան քսուք  օգտագործել ամբողջ տարվա ընթացքում:
17:59
15 Սեպտեմբերի 2019
6 կանոն. ինչպես ստիպել օրգանիզմին ավելի ակտիվ այրել ճարպը 40 տարեկանից հետո
Օրգանիզմի նյութափոխանակության արագությունը 40 տարեկանից հետո նվազում է, ինչի հետևանքով մարմինը սկսում է կուտակել ճարպը:
21:15
14 Սեպտեմբերի 2019
Ռուսների մեկ երրորդը թավշյա սեզոնին հանգստանալու վայր է ընտրել Հայաստանը
Ռուսաստանցի ինքնուրույն զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը, սեպտեմբերին ԱՊՀ երկրներում հանգստանալու երկրներից ընտրել է Հայաստանը
20:20
14 Սեպտեմբերի 2019
Ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ
Ներկայացնում ենք ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ։
19:49
14 Սեպտեմբերի 2019
Աղն ազդում է սրտի և անոթների վրա. գիտնականներ
Մասնագետները նշում են, որ աղի չափից շատ օգտագործումը բացասաբար է ազդում սրտի և անոթների վրա։ Սիրտ–անոթային համակարգի վրա կարող է ազդել աղի անգամ չնչին չափաբաժինը։
16:57
14 Սեպտեմբերի 2019
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպես պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ:
15:41
14 Սեպտեմբերի 2019
Մարտիրոս Սարյանի աստղն է բացվել Ռոստովի պողոտայում (ՎԻԴԵՈ)
Ռոստովի քաղաքային պողոտայում կայացել է հայ ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացումը:
21:08
12 Սեպտեմբերի 2019
Բիզնես գաղտնիքներ Քիմ Քարդաշյանից. ինչպես 2 մլն դոլար վաստակել 5 րոպեում (ՖՈՏՈ)
Skims շտկող ներքնազգեստի վաճառքի գործարկումը կայացել է սեպտեմբերի 10–ին
18:07
10 Սեպտեմբերի 2019
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը:
14:44
10 Սեպտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին հաղթողները դրամական մրցանակ են ստացել
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները