480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի ազգային մոդել խորհրդաժողովը
18:43
06 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը։

Խորհրդաժողովին մասնակցել են քսանութ երկրի պատվիրակներ՝ ութ բուհից և ութ դպրոցից: Խորհրդաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Այն նվիրված է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 70-ամյակին և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին:

Ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանում ՄԱԿ-ի առաջին ազգային մոդել խորհրդաժողովի բացման կապակցությամբ։

Նա նշել է, որ որ Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը սկիզբ է առել 1992 թվականին, երբ Երևանում բացվել է կազմակերպության գրասենյակը: ԱԺ նախագահի խոսքով՝ տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք իրենց նպաստն են բերել ժողովրդավարության, կայուն զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը:

«2015 թվականը աննախադեպ հնարավորություն է ընձեռել աշխարհի երկրներին՝ համախմբվելու եւ պատմական որոշումներ կայացնելու, որոնք ուղղված կլինեն աղքատության վերացման համաշխարհային գործընթացին, մարդկանց բարեկեցության զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայական փոփոխությունների հիմնախնդրի լուծմանը: Այս տարի երկրները հնարավորություն ունեն ընդունել կայուն զարգացման նոր օրակարգ և հասնել կլիմայի փոփոխության վերաբերյալ համաշխարհային համաձայնագրի ընդունմանը», – նշել է Սահակյանը։


Դիմելով ՄԱԿ-ի երիտասարդ պատվիրակներին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ որպես ապագա մասնագետներ՝ նրանք, ընդլայնելով իրենց աշխարհայացքը, հաղորդակից լինելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և ներկայացնելով սեփական տեսակետները, կարող են իրենց նպաստը բերել Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։