ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, մարտի 27–ին, 28–ի գիշերն ու մարտի 30–31–ին հանրապետությունում սպասվում է չոր եղանակ։ Տեղումներ հնարավոր են մարտի 28–ի օրվա երկրորդ կեսին և մարտի 29–ին գիշերը երկրի մարզերից շատերում և Երևանում, իսկ մարտի 29–ին ցերեկը` Սյունիքի մարզում և Արցախում։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 27–ին կբարձրանա 2–3 աստիճանով, իսկ մարտի 28–ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևանում երկուշաբթի ցերեկային ժամերին կանխատեսվում է 17–19 աստիճան տաքություն, երեքշաբթի ջերմաստիճանը կնվազի` հասնելով 14–16 աստիճան տաքության, իսկ մինչ ուրբաթ կրկին կտաքանա։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում