ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ, ապրիլի 24–26–ը ջերմաստիճանը կնվազի 6–8 աստիճանով, իսկ ապրիլի 27–ին կբարձրանա 2–3 աստիճանով։
Ամենացուրտ եղանակը սպասվում է ապրիլի 26–ի գիշերը Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Վայոց Ձորի լեռներում և Արագածոտնում, որտեղ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -5 աստիճանի, իսկ Երևանում կկազմի +1...+3։
Մայրաքաղաքում երկուշաբթի ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +20...+22 աստիճանի, հետագա երկու օրերին աստիճանաբար կնվազի` հասնելով +18...+20 աստիճանի, այնուհետև երկու օրերի ընթացքում կրկին կբարձրանա` հասնելով +22...+24 աստիճանի։
Միաժամանակ կարճատև անձրև ու ամպրոպ է սպասվում ապրիլի 24–ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, իսկ 25–ին` Լոռիում, Տավուշում և Սյունիքում։ Ապրիլի 26–28 կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, ապրիլի 24–ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում