441.06
4.43
403.38
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում հեծանվով շրջագայած ռուս ճանապարհորդը հիացած է կովկասյան հյուրասիրությամբ

18:31
25 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմեմենիա/. Ձեռնամարտի մարզիչ 48-ամյա Սերգեյ Կազարինովն արդեն երրորդ ամառ հեծանվավազք է կազմակերպում Ռուսաստանի սահմաններից դուրս:

Ինչպես հաղորդում է Облгазета.ру–ն, նա առաջին ճանապարհորդությունը դեպի Հայաստան կատարել է 2014 թ–ին։

Загружается новость ... "Право"

«Գնացինք չորսով` միայն տղամարդիկ. նման ուղևորությունների ժամանակ դիմացկուն և փորձառու մարդիկ են պետք։ Հեծանիվները փաթեթավորեցինք ծածկոցի մեջ։ Հետներս վերցրինք ուսապարկ, որի մեջ փոխնորդ սպիտակեղեն դրեցինք։ Օդանավակայանից դուրս գալով` նստեցինք հեծանիվ ու գնացինք։ Հազարավոր կիլոմետրեր` երկու շաբաթում», - նշել է Կազարինովը:

Նրա խոսքով, երթուղին նախօրոք են մշակել։ Քարտեզի վրա առաջին կետը Երևանն էր։ Հետո կապուտակ և վճիտ Սևանը, Գորիսը, Տաթևը, Ջերմուկը, Լեռնային Ղարաբաղը և նորից վերադարձ Երևան։

«Մենք գնում էինք լեռներով, առաջին լեռնանցքը հաղթահարել ենք երեք օր, շոգ էր, թթվածինը չէր բավարարում։ Երբեմն ստիպված էինք հեծանիվը մեր վրա տանել։ Ես հեծանվավազքի պատրաստություն չունեի, միայն ֆիզկուլտուրայով էի զբաղվել։ Երբեմն պատրաստ էի ամեն ինչ թողնել, բայց կամքի ուժ էի դրսևորում», - նշել է Կազարինովը:

Նա հիշում է, որ գիշերում էր դաշտում`վրաններում կամ տեղացիների տներում, ովքեր իրենք էին հրավիրում ճանապարհորդներին ։

«Կովկասցիների մոտ հյուրասիրությունն առաջին տեղում է։ Մենք հեծանվով ընթանում ենք քաղաքով` սպիտակամաշկ, սլավոնական արտաքինով։ «Հավանաբար ամերիկացիներ են»,– մտածում էին մեր մասին։ Իսկ երբ իմանում էին, որ ռուսներ ենք, շատ էին զարմանում. «Ինչպես թե ռուսներ եք, հյուր եկեք»,–հիշում է Կազարինովը։

Նա պատմել է, որ տանտերերը հրավիրում էին հարևաններին ու ընկերներին, կանայք սկսում էին կերակուր պատրաստել։

«Հայերը հարուստ չեն ապրում, սակայն միշտ ամենալավ բաներն են հյուրասիրում, բոլորը սեղանի շուրջ են նստում, և սկսվում է զրույցը։ Որքա՞ն եք վաստակում, ինչպե՞ս եք ապրում։ Հայերը շատ են հարգում Ռուսաստանը, այն համարում են իրենց ավագ քույրը»,– կարծում է Կազարինովը։

Նա նաև հեծանվավազք է կատարել Վրաստանում և Իսպանիայում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար