484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ևս մի մարդ է մահացել «խոզի գրիպից». ԱՆ
14:17
13 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ևս մի մարդ է մահացել H1N1վիրուսից, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը։

«60–ամյա տղամարդը հիվանդ է եղել նախորդ տարվա դեկտեմբերի 28–ից և զբաղվել է ինքնաբուժությամբ։ Միայն հունվարի 4–ին է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն` ծանր վիճակում։ Հիվանդությունն անուշադրություն էր մատնված», – ասաց Հայթայանը։

Նա կրկին հորդորեց Հայաստանի բնակչությանը խուճապի չմատնվել, սակայն լինել զգոն և հիվանդության առաջին ախտանշանների դեպքում դիմել բժշկի։

ՀՀ ԱՆ հերքում է «խոզի գրիպից» ծննդկանի մահվան փաստը >>

Ինչպես նշվում է ՀՀ ԱՆ մամուլի հաղորդագրության մեջ, , ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Աշխատանքներն առ այսօր տարվում են երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական։ Նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը` ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։

Այս պահին հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում բուժվում է 81 մարդ, որոնցից 14–ին միացված են արհեստական շնչառության սարքեր։ 

«Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին կամ ունեն քրոնիկ որևէ հիվանդություն։ Նրանց բուժման ընթացքը գլխավոր և առաջատար մասնագետների, անձամբ նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 12–ին ժամը 20։00–ի դրությամբ ՍՇՎ–ով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 799` հունվարի 11–ին ժամը 20։00–ի դրությամբ գրանցված 855–ի դիմաց։ Հանրապետությունում մահացել է տասը մարդ, որոնց մոտ հաստատվել է H1N1 վիրուսը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը: