535.56
7.43
479.72
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանին են մոտենում արևադարձային տաք օդային հոսանքներ

14:22
22 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-27-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա հետ համեմատած ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Օր-օրի տաքանալով 2-3 աստիճանով, արդեն ապրիլի 27-ին լեռանային բնակավայրերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +13․․․+16, նախալեռնային բնակավայրերում +18․․․+20, հովտային բնակավայրերում +20․․․+22 աստիճանի։ Երևանում նույնպես, այսօր ցերեկվա +8․․․+10 աստիճանին ապրիլի 27-ին կփոխարինի +20․․․+22 աստիճան տաքը», - գրել է նա։

Ապրիլի 22-ին տեղումները շրջանների մեծ մասում կշարունակվեն, լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կտեղա ձյուն, այսօր կշարունակվեն նաև ուժեղ քամիները, առանձին վայրերում քամու արագությունը կհասնի 15-20մ/վրկ։

«Ապրիլի 23-24-ին ցիկլոնը կսկսի թուլանալ և տեղումները կլինեն առանձին հատվածներում և շատ կարճատև, իսկ ապրիլի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ», - հավելել է նա։-0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
18 Մայիսի 2019
Հայտնի են աշխարհում ալկոհոլն առավել չարաշահող երկրները
Global Drug Survey հիմնադրամի փորձագետները վերլուծել են 36 պետությունների բնակիչների ալկոհոլային «մշակույթը»:
20:45
18 Մայիսի 2019
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սենսացիոն բացահայտումներ խոլեստերինի մասին։
19:31
18 Մայիսի 2019
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում։  
16:55
18 Մայիսի 2019
Ավստրիայում արգելել են հիջաբ կրել հիմնական դպրոցում
Ավստրիայի երկպալատ խորհրդարանը հավանություն է տվել հիմնական դպրոցներում մահմեդական գլխաշոր կրելու արգելքին:
14:27
18 Մայիսի 2019
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը` նշելով նրա անունը:
16:06
17 Մայիսի 2019
Սատկել է աշխարհի «ամենամուննաթով» կատուն
Սատկել է Համացանցում որպես Grumpy Cat հայտնի կատուն, ասվում է Twitter–ի նրա միկրոբլոգում։
15:06
16 Մայիսի 2019
Միլիոնատեր Դեն Բիլզերյանը հրապարակել է պրովոկացիոն կադրեր (ՎԻԴԵՈ 18+)
Մեկ օրում տեսանյութը դիտել է ավելի քան 7 մլն մարդ, որոնց մեծ մասը «թեժ» մեկնաբանություններ են թողել:
13:45
16 Մայիսի 2019
Առաջին դասարանցիների գրանցման համակարգը գործում է բնականոն հունով. փոխնախարար
2019 թ.-ի մայիսի 15-ից Երևանի բնակիչները կարող են առաջին դասարաններ գրանցել իրենց երեխաներին միայն հատուկ կայքի միջոցով:
21:12
15 Մայիսի 2019
24-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից երկուսում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից երկուսում:
18:31
15 Մայիսի 2019
Նյուքասլ հիվանդության պատճառով արգելվում է Ռուսաստանից թռչնամթերքի ներմուծումը Հայաստան
Նյուքասլ հիվանդության պատճառով արգելվում է Ռուսաստանից թռչնամթերքի ներմուծումը Հայաստան: