486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
18:58
20 Մարտի 2017

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Armtimes–ի հաղորդմամբ, օդերևութաբանը նաև հայտնել է, որ սրան հաջորդելու է որոշակի դադար, ինչից հետո մարտի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը Սև ծովի շրջաններից ևս մեկ ցուրտ ճակատ է անցնելու: Այնուհետև մարտի 23-ի ցերեկը այս սառը ճակատը դուրս կգա Հայաստանի տարածքից։

«Արդյունքում ստացվում է, որ այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը հանրապետության տարածքում կանխատեսվում են տեղումներ, վաղը ցերեկը, մարտի 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը նորից հանրապետության ողջ տարածքում կգրանցվեն տեղումներ: Մարտի 23-ի ցերեկը կլինի տեղումների դադար»,- մանրամասնել է Գագիկ Սուրենյանն ու ավելացրել, որ տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան կամ թաց ձյան տեսքով, և միայն շատ ցածրադիր հովտային գոտիներում (հիմնականում Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներ, Արարատյան դաշտի ցածրադիր գոտի) կլինի ձնախառն անձրեւ և անձրև:

Սուրենյանը նաև նշել է, որ հավանականություն կա` առաջիկա գիշերը ձյուն կտեղա նաև Երևանի բարձրադիր գոտիներում:

Ինչ վերաբերում է ջերմաստիճանին, ապա ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված վաղը ցերեկը ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով:

Մարտի 22-ի ցերեկը նվազումը կշարունակվի 1-2 աստիճանով, այնուհետև մարտի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում նորից կբարձրանա այնքան, ինչքան որ նվազել է:

«Արդյունքում վաղը ցերեկը Երևանում կլինի +8...+10, գիշերային ժամերին՝ -1...+1, իսկ մարտի 24-ից 25-ը ցերեկային ժամերին կլինի մոտ +12...+14, գիշերը դարձյալ` -1+1: Այսինքն, տաքացումը վերաբերում է ցերեկային ժամերին»,- մանրամասնել է Սուրենյանը:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
19 Նոյեմբերի 2017
«Միսս աշխարհ 2017»-ի ժյուրին հայտարարել է մոլորակի ամենագեղեցիկ աղջկա անունը (ՖՈՏՈ)
Հայտնի է դարձել, թե ով է արժանացել «Միսս աշխարհ 2017» մրցույթի հաղթողի կոչմանը:
11:00
19 Նոյեմբերի 2017
Դիանա Շալժիյանը կատարել է Մակարևիչի հայտնի երգը «Ձայնը» ռուսական շոուի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Դիանա Շալժիյանը ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» շոուի «Նոկաուտ» փուլում կատարել է Անդրեյ Մակարևիչի հայտնի երգը։
21:05
18 Նոյեմբերի 2017
Պարզվել է, որ գիշերը ստացած վնասվածքը երկու անգամ ավելի դանդաղ է լավանում, քան ցերեկվանը
Պարզվել է, որ գիշերային ժամերին ստացած վերքերը երկու անգամ ավելի դանդաղ են լավանում, քան ցերեկվա ժամերի վերքերը։
15:49
18 Նոյեմբերի 2017
Երիտասարդանալու ժամանակն է. պիլինգ տան պայմաններում
WomanHit.ru–ն տեղեկացել է կոսմետելոգից, թե ինչպես ինքնուրույն անցկացնել մաշկի թարմացման ամենաարդյունավետ պրոցեդուրդներից մեկը:
14:11
18 Նոյեմբերի 2017
Անհավանական դիետա. - 4,5կգ 5 օրում
Ներկայացնում ենք ամենաարդյունավետ դիետաներից մեկը վերջին մի քանի տարում։
12:59
18 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում նախագահի թափուր աշխատատեղ է հայտնվել
Ռուսական Superjob թափուր աշխատատեղերի կայքը հայտարարություն է տեղադրել երկրի նախագահի թափուր աշխատատեղի առկայության մասին։
20:56
17 Նոյեմբերի 2017
ԱՄՆ–ն սկսել է հաճախ մերժել հայերին վիզայի տրամադրման հարցում. Պետդեպի զեկույց
ԱՄՆ–ն մերժում է հայերի ավելի քան 50%–ին։
18:56
17 Նոյեմբերի 2017
Մուրմանսկի մարզի երկնքում հրե գունդ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
ՌԴ Մուրմանսկի մարզի երկնքում կրակե գունդ է հայտնվել։
14:56
17 Նոյեմբերի 2017
Անդրեյ Մալախովը հայրիկ է դարձել
Հաղորդավար Անդրեյ Մալախովը և նրա կինը` Նատալյա Շկուլևան, առաջնեկ են ունեցել:
12:31
17 Նոյեմբերի 2017
Հայաստանում դեղորայքը նույնպես թանկացել է
Հայաստանում վերջին ամիսներին թանկացել է կարագն ու մսամթերքը։
11:56
17 Նոյեմբերի 2017
Կարելի է արդյո՞ք Հայաստանում դայակ վարձել պետության հաշվին
Ընտանիքներից շատերին քաջ ծանոթ է մի իրավիճակ, երբ մի շարք ծանրակշիռ պատճառներով կինը ստիպված է լինում ընդհատել երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը և դուրս գալ աշխատանքի։
21:11
16 Նոյեմբերի 2017
«Խոստում» ֆիլմը ստացել է համանուն առաջին մրցանակը
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքն առաջին մրցանակն է ստացել: