484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ամանորյա հեռուստագիշերը
14:52
28 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կարծիք կա այն մասին, թե ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի։ Եվ քանի որ մեր հայրենակիցների մեծ մասը տոնական գիշերն անցկացնում է հեռուստացույցի առաջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր ընթերցողներին է ներկայացնում հայկական հեռուստաալիքների տոնական հաղորդումների ընտրանին։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն Ամանորի գիշերը հեռուստադիտողների ուշադրությանը կներկայացնի «Ամանորը առաջինում» տոնական համերգը, որի ընթացքում ելույթ կունենան Իվետա Մուկուչյանը, որը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում։ Տոնական համերգին ելույթ կունենան նաև Թաթա Սիմոնյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Ինգա և Անուշ Արշակյանները և ուրիշներ։ Հատուկ հյուր կլինի վրացի երգիչ Դաթո Խուջաձեն։

«Արմենիա» հեռուստաալիքը կցուցադրի տոնական համերգ, որը նկարահանվել է Կրեմլի պալատում։ Տոնական տրամադրություն կապահովեն Աշոտ Ղազարյանը, Սոֆի Մխեյանը, Արամեն, Սիլվա Հակոբյանը, Սոնան, Սյուզի Մելիքյանը, Սոսո Պավիաշվիլին, Զառան, Դոմենիկ Ջոկերը և ուրիշներ։

«Շանթի» հեռուստագիշերը կդառնա անցնող տարվա արդյունքների ինքնատիպ ամփոփում, կներկայացվեն ձեռքբերումներն ու կորուստները։ Երաժշտական մասում կցուցադրվի «Լավագույններից լավագույնը» մրցանակաբաշխության արարողությունը։

«Երկիր մեդիա» հեռւստաալիքն իր տոնական եթերը կնվիրի հայրենիքի պաշտպաններին։ Արցախում նկարահանված ծրագրում կհնչեն հայրենասիրական և ազգային երգեր` ծրագրի հյուրերի և զինծառայողների կատարմամբ։

«Հ3» հեռուստաալիքի Face Control ծրագրի տոնական եթերը կնվիրվի Costa Blanca-2015 նորաձևության իսպանական շաբաթվան։

«Կենտրոնի» եթերում կցուցադրվի տոնական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան հայրենական շոու–բիզնեսի աստղերը և ոչ միայն։

«ATV» հեռուստաալիքի տոնական եթերը կզարդարեն երգերը, պարերն ու զվարճալի մանրապատումները։ Հանդիսատեսին սպասվում են նաև «Քարե դարդ»  և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումների տոնական եթերները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
13 Դեկտեմբերի 2017
Ի գիտություն տանտիրուհիների. ի՞նչ պետք է դնել սեղանին Դեղին հողե շան տարում
Տոնական սեղանը Նոր տարվա ամենակարևոր բաղկացուցիչներից է։
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։