ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Սեպտեմբերի 28-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հնարավոր է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-2-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:–0–