482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել լրագրողներին իրենց առաքելությունը բարձր արդյունավետությամբ կատարելու համար
19:52
25 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ շնորհավորել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Ինչպես նշել է նախագահը, անցնող տարին բուռն ու ծանրաբեռնված էր աշխատանքի առումով, և յուրահատուկ ու շրջադարձային՝ երկրի ու ժողովրդի պատմության տեսանկյունից։

«Ձեր ամենօրյա աշխատանքային գործունեությամբ դուք տարեգրում եք այդ պատմությունը, հրապարակայնացնում եք երկրի անցուդարձը, վեր հանում խութերը, շատ հաճախ նաև դեպի առաջ տանող ճանապարհներ ցույց տալիս: Իմ տպավորությամբ ձեր առաքելությունը դուք այս տարի կատարել եք բարձր արդյունավետությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում», – նշել է Սարգսյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման ընթացքում ներդրած ջանքերի և կատարած մեծածավալ աշխատանքի համար:

«Դուք և արտերկրի ձեր գործընկերները պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կարողացաք միջազգային հանրության համար առավել տեսանելի դարձնել Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում: Ցույց տվեցիք մեր պայքարի համամարդկային բնույթը», – ասել է Սարգսյանը։

Президент Армении Серж Саргсян на новогоднем приеме для бизнесменов - копия

ՀՀ նախագահն անդրադարձել է նաև Սահմանադրության փոփոխությունների թեմային` նշելով պրոֆեսիոնալ, բարեխիղճ ու ակտիվ աշխատանքի համար, որն արտահայտվել է կողմ և դեմ կարծիքների բազմությունը լայնորեն ներկայացնելուց սկսած մինչև հանրաքվեի ընթացքում տեղամասերում տեղի ունեցած խախտումների արձանագրում և մատնանշում:

«Ոչ մի կասկած չունեմ, որ բարեփոխումների գործընթացն այսչափ ընդգրկուն չէր լինի, եթե չլինեին ձեր մասնագիտական նվիրումն ու պատասխանատվության զգացումը», – ասել է Սարգսյանը։

Նա նաև նշել է, որ տարվա ընթացքում բազմաթիվ լրագրողներ իրենց առաքելությունն իրականացնելիս երբեմն բախվել են դժվարությունների և պատվով հաղթահարել դրանք:

«Մենք, իհարկե, կարող ենք տարբերվող կարծիքներ ունենալ այսօրվա մեր լրագրության բովանդակության, խորության, անաչառության մասին, կարող ենք համաձայնության գալ կամ չգալ կարելիի և անթույլատրելիի սահմանների մասին, կարող ենք մերժել որևէ սահմանի գոյությունն ընդհանրապես: Կան, չէ՞, նաև մարդիկ, որ այսպես են կարծում, բայց սա արդեն քննարկման այլ թեմա է: Մի բանում սակայն համակարծիք չլինել չենք կարող. ազատ մամուլը արժեք է, և մենք այդ հարցում ճիշտ ճանապարհի վրա ենք», – ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ Հայաստանը մտնում է 2016 թվական մեծ հույսերով և ծրագրերով:

«Միաժամանակ բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր խնդիրները տակավին լուծված չեն, և դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսին երազում ենք: Մեր փորձը հուշում է, որ դրան կարելի է հասնել միայն համատեղ աշխատանքով, որից անմասն չպետք է մնան լրագրողական համայնքն ու լրատվամիջոցները», – ասել է Սարգսյանը։

Նա շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

«Մաղթում եմ, որ գալիք տարում ևս ձեր գործունեությունն իրականացնեք մասնագիտական պարտքի բարձր զգացումով, լինեք սկզբունքային և հետևողական: Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ երջանկություն, իսկ ձեր ձեռնարկներին՝ հաջողություններ», – նշել է ՀՀ նախագահը։ –0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից:  
17:13
21 Մայիսի 2017
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։
13:07
21 Մայիսի 2017
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց:
10:30
21 Մայիսի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. մի շարք մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։