420.79
4.21
388.47
+15
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը` երեխաներին. հունվարի 1-ի առավոտյան մոտեցեք ձեր ծնողներին և իմ անունից շնորհակալություն հայտնեք նրանց (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

19:41
27 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների և թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

президент Армении Серж Саргсян и дети
 
Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը:

президент Армении Серж Саргсян и дети

Հանրապետության նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց:

президент Армении Серж Саргсян и дети

«Սիրելի՛ երեխաներ, սս և տիկին Ռիտան սրտանց շնորհավորում ենք ձեզ Նոր տարվա կապակցությամբ, ցանկանում ենք, որ եկող 2017 թվականը լինի ամենալավ տարին ձեր անցկացրած բոլոր տարիներից: Ցանկանում ենք, որ նոր տարում դուք միշտ ուրախ, երջանիկ, առողջ լինեք, ուզում եմ, որ նոր տարում դուք հաջողություններ ունենաք ուսման բնագավառում: Եվ եթե դուք ամեն օր դաս սովորեք, սիրելի՛ երեխաներ, ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հետո էլ գալու են այս շենք՝ այստեղ, ոչ միայն Նոր տարվա տոնածառի կապակցությամբ, այլ նաև մրցանակներ ստանալու «Կենգուրու», «Մեղու» և այլ մրցույթներում հաղթելու համար», – նշել է ՀՀ նախագահը ու հայտնել, որ խնդրանք ունի երեխաներին։

президент Армении Серж Саргсян и дети

«Ուզում եմ, որպեսզի հունվարի 1-ին՝ առավոտյան կանուխ, երբ արթնանաք, մոտենաք ձեր ծնողներին և իմ անունից շնորհակալություն հայտնեք նրանց՝ ձեզ լավ քաղաքացի դաստիարակելու համար, շնորհավորեք նրանց Նոր տարվա կապակցությամբ և խոստանաք, որ դուք շատ լավ եք սովորելու, որովհետև լավ սովորելը երեխաների համար ամենից կարևոր, ամենից լավ բանն է: Պիտի և՛ լավ սովորեք, և՛ լավ աշխատեք, և՛ ձեր ուսուցիչների ու ծնողների ասածները շատ լավ կատարեք»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:-0-

президент Армении Серж Саргсян и дети

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում