ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Դերասանուհի և մոդել Մերի Հակոբյանը կներկայացնի Հայաստանը Իսպանիայում կայանալիք Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World-2017 գեղեցկության միջազգային մրցույթում։
Մրցույթը տեղի կունենա մայիսի 5-15-ը:
Այս մասին Հակոբյանը հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցույթին առաջին անգամ կմասնակցի նաև Արցախի Հանրապետությունը:
Արցախը
կներկայացնի դերասանուհի և մոդել Շուշան Երիցյանը: -0-