ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ցույց է տվել, թե ինչպես կարելի է նկարել կատարյալ սելֆի։
«Կարծում եմ` տղամարդիկ պետք է շնորհակալ լինեն սելֆի հորինողին։ Եթե նա չլիներ, մենք շարունակելու էինք նրանց զզվեցնել` «լուսանկարիր ինձ, ոչ, այդպես չէ, ավելի ցածր պահիր հեռախոսը, էնպես արա, որ ամբողջ հասակով երևամ, այստեղ լուսավորությունը վատն է, հեռախոսն ավելի վերև պահիր, ոչ, վատ է, ևս մեկ անգամ»», – գրել է Լևինան իր Instagram–ում` հրապարակելով տեսանյութ։–0–