ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ում հրապարակել է երևանյան արկածների տեսանյութը։
Загружается новость ... "Лево"
«Հետևի պլանում Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի առկայությունը, ի զարմանս ինձ, չօգնեց կյանքի կոչել խորը դրամատուրգիական մտահղացումը։ Իսկ երբ վեց ժամ տևած փորձերից և արևահարությունից հետո ինձ մոտեցավ Պյոտր Չայկովսկին`ասելով. «Ժանուսիկ, այլևս այդպես մի արա», ես հասկացա` ես բալետի թագուհի չեմ և շատ հեռու եմ բալետից», – գրել է Լևինան։
Նա նաև շնորհակալություն է հայտնել իրեն այդ գործում օգնած Էլինա Ջանիբեկյանին, ով ՏՆՏ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն և «Գազպրոմ–մեդիա ժամանցային հեռուստատեսություն» ենթահոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանի կինն է։
«Թերևս, փոքրիկ կարապների պարը պետք է պարեն իսկապես փոքրիկ կարապները», – նշել է Մարտիրոսյանի կինը։–0–