ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ներառվել է Vanity Fair ամսագրի աշխարհի ամենանորաձև մարդկանց ցուցակում: Նույն ցուցակում է նաև դերասանուհի Հելեն Միրենը, ով մարմնավորել է Եղիսաբեթ Երկրորդին ֆիլմում, հաղորդում է
gazeta.ru-ն:
Ամենանորաձև կանանց ցուցակում ներառվել է նաև Նիդերլադների թագուհի Մաքսիման, բրիտանացի գրող Զէդււ Սմիթը, ամերիկացի դերասանուհի և մոդել Ան Դուոնգը, ֆրանսիացի բալետի պարուհի Օրելի Դյուպոնը և այլ աշխարհահռչակ մարդիկ:
Ամենանորաձև տղամարդկանց ցուցակում ներառվել են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Դանիայի արքայազն Ֆրեդերիկը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:
«Հոլիվուդ» կարգում ներառվել են Ֆան Բինբինը, Իդրիս Էլբան, Լիլի Ջեյմսը, Էդդի Ռեդմեյնը:
Այլ կարգերում ներկայացվել են, օրինակ, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, երգչուհի Լեդի Գագան: -0-