ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գեղեցկուհի Դիանա Հակոբյանը կպայքարի «Միսս Մոսկվա 2017» տիտղոսի համար։
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Մոսկվայի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսի համար նոյեմբերի 27–ին կպայքարեն 40 գեղեցկուհիներ։
Գեղեցկուհիները մեծ թափով պատրաստվում են եզրափակչին։ Այս տարի շոուի պարային մասն ապահովում է Ալլա Դուխովան, ով Todes աշխարհահռչակ համույթի հիմնադիրն է։ Նա կլինի նաև ժյուրիի անդամ։
Նշենք, որ Դիանան 19 տարեկան է, սովորում է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում։ Իրեն համարում է նպատակասլաց, ինքնավստահ և, իհարկե, գեղեցիկ ու անկախ։ Դիանայի հասակն է 168 սմ, պարամետրերը` 81-65-87։
Հաղթող գեղեցկուհին իրավունք կստանա ներկայացնել Մոսկվան «Ռուսաստանի գեղեցկուհի» ազգային շոուում։ Հաղթողին սպասվում են նաև բազմաթիվ մրցանակներ։–0–