ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Վիրուսային հիվանդություններից կարել է խուսափել, օրգանիզմը թունավոր նյութերից մաքելու եղանակով` ճիշտ սննդակարգով, ասաց բժիշկ-դիետոլոգ Հայկազ Սարգսյանը:
Որպես արագ ապաքինման գլխավոր պայման նա նշեց անկողնային ռեժիմի պահպանումը և սննդի ջերմային մշակումից հրաժարումը:
«Կարելի է խմել թարմ քամած հյութեր կամ կանաչ թեյ` մեղրով, մեղր` լիմոնով»,-ասաց Սարգսյանը:
Հունվարի 22-ի տվյալներով, հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ, հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան):
Ներկայում Հայաստանում գրանցվել է H1N1 ենթատեսակի գրիպի վիրուսի բարդություններից մահվան 18 դեպք, միաժամանակ, մահացածները տառապել են ուղեկցող այլ քրոնիկ հիվանդություններով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում