534.43
7.58
476.45
+27
Եղանակը Երևանում
Հայ

Ազնավուրի կնոջը` Ուլլային, վերջին 30 տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ. Արտակ Հերիքյան (ՖՈՏՈ)

12:40
07 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի հեռուստահաղորդավար Արտակ Հերիքյանն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կնոջ` Ուլլայի մասին գրառում է կատարել Facebook–յան իր էջում` հրապարակելով նրա լուսանկարը։

«Ազնավուրի կնոջը` Ուլլա Թորսելին, վերջին երեսուն տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ: Երգչի հիսուն տարվա կինը միշտ նախընտրում էր մնալ ստվերում. նրան չէր ուղեկցում շրջագայությունների ժամանակ, բարձրաշխարհիկ երեկույթների չէր գնում... Շառլի պատմելով, Ուլլան միշտ ասում էր` քեզ հետ եմ ամուսնացել, ոչ թե քո մասնագիտության: Կատակում էր, թե շանսոնը Ազնավուրի սիրուհին է...2005 թ.-ին Մոսկվայում հենց հարցարզրույցի ընթացքում Ուլլայից զանգ ստացավ։ «Տիկին Ազնավուրն է, միշտ պետք է իմանա` որտեղ եմ, ինչպես եմ ինձ զգում: Անհանգիստ է ինձ համար», – ասաց Ազնավուրը համարյա Մուրադի հպարտությամբ», – պատմում է Արտակ Հերիքյանը` նշելով, որ ակնարկել է շանսոնյեին ուրիշ կանանց հետ սիրային հնարավոր արկածների մասին: 

«Իսկ նա, թե` երբ մարդ ամուսնացած է և հաջող է ամուսնացած ուրիշ կանայք չկան», – պատմում է հեռուսtահաղորդավարը` հիշելով, որ Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել, մասնավորապես, հանդուրժողականություն: 

«Ասում էր` նա ուրիշ` ավելի խիստ մշակույթի կրող է և կարողացավ կարգի հրավիրել ինձ, ճիշտ ուղի ցույց տալ», – հիշում է Հերիքյանը։

Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1–ի գիշերը Ֆրանսիայում հարավում գտնվող իր տանը։

Ազնավուրի վերջին ցանկության համաձայն, նա հուղարկավորվել է Ֆրանսիայում` իր ծնողների կողքին։ 

Շառլ Ազնավուրը (ՎաղինակԱզնավուրյան) ծնվել է 1924 թ.–ի մայիսի22–ին։

Ազնավուրն ավելի քան 1000երգերի հեղինակ է, հանդես է եկել 60ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլնձայնասկավառակ։ TIME և CNNամսագրերի համատեղ հարցմանհամաձայն, Ազնավուրը ճանաչվել է XXդարի լավագույն էստրադայինկատարողը։

Աշխարհահռչակ շանսոնյեն սկսել է երգել 9 տարեկանից։ Ելույթ է ունեցել դուետովկոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ։ 1946 թ.–ին նրանք երկուսն էլ մասնակցել ենՖրանսիայում և ԱՄՆ–ի կազմակերպված Էդիտ Պիաֆի հյուրախաղերին։ Հենց այդժամանակ էլ սկսվել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան։

Ազնավուրի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, ԽուլիոԻգլեսիասը, Միրեյ Մատյոն։

2018 թ.–ի մայիսի 22–ին հայտնի ֆրանսահայ արտիստը նշել է 94–ամյակը։Աշխարհում վաճառվել է Ազնավուրի ձայնագրությունների 180 մլն նմուշ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:39
16 Հուլիսի 2019
Ավինյան. Սևանը կորցնելու վտանգ կա
Ըստ Ավինյանի, կլիմայի փոփոխությունն արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:
14:34
16 Հուլիսի 2019
Երևանում թագադրել են «Միսս Աշխարհ Արմենիա 2019»–ին (ՖՈՏՈ)
Հաղթողին թագադրել է «Միսս Հայուհի 2018»-ը:
12:11
16 Հուլիսի 2019
Գագիկ Սուրենյանն էլ շոգից «ծերացավ» (ՖՈՏՈ)
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը միացել է Facebook–ում տարածվող ֆլեշմոբին։
18:59
15 Հուլիսի 2019
Զախարովան` Հայաստանի մասին Սոլովյովի հաղորդման ժամանակ. «բնակչության հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում» (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում մեկնաբանել է իր այցը Հայաստան։
16:42
15 Հուլիսի 2019
24-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:
14:29
15 Հուլիսի 2019
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում հանգեցրել է բուռն բանավեճի (ՖՈՏՈ)
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում բուռն բանավեճի առիթ է դարձել։
10:41
15 Հուլիսի 2019
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը:
21:15
14 Հուլիսի 2019
Հայտնի է առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
Առանց առողջությանը վնաս հասցնելու ամեն օր կարելի է օտագործել մուգ շոկոլադի սալիկի կեսը:
19:20
14 Հուլիսի 2019
Ուզու՞մ եք նիհարել. գինի և շոկոլադ օգտագործեք
Ավելորդ քաշից ազատվելու արտասովոր մեջոցը ներկայացրել են Թագավորական քոլեջի բրիտանացի գիտնականները
17:55
14 Հուլիսի 2019
Կեֆիր, շիլաներ և անսպասելի մթերքներ. սննդաբանը նշել է այն սննդամթերքները, որ կարելի է ուտել քնելուց առաջ
Բժիշկները խորհուրդ չեն տալիս քնելուց անմիջապես առաջ ուտել
16:49
14 Հուլիսի 2019
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը (ՎԻԴԵՈ)
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը:
13:30
14 Հուլիսի 2019
Դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել
Առավոտից համացանցում տեղեկություն է տարածվել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան վերաբերյալ: