487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+7
Եղանակը Երևանում
Հայ
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
11:11
20 Մարտի 2017

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան, նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ուղարկված հաղորդագրության մեջ:

«Արևային էներգետիկայի զարգացումը ոչ թե մոտ ապագայի, այլ արդեն ներկայի հարց է: Հայաստանի կառավարության կողմից դա էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի առանցքային կետերից է: Անցած մեկ ամսվա ընթացքում Հայաստանում մեկնարկել է մինչև 1 մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ակնկալվում է, որ այս գործընթացը մեծ թափ կհավաքի, և առաջիկայում արևային կայանների թիվը կհամալրվի նորերով։ Արևային կայանների կառուցման նկատմամբ լուրջ հետաքրքրություններ ունեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողները: Արևային էներգետիկայի զարգացմանն ուղված քայլեր են ձեռնարկվում նաև հայկական երկրորդ պետությունում՝ Արցախի Հանրապետությունում:

Հայտնի է, որ Արցախի էներգետիկ հիմնական ռեսուրսը հիդրոէներգետիկան է, որի կիրառման շնորհիվ վերջին տարիներին հայկական երկրորդ հանրապետությունը էլեկտրաէներգիա ներմուծողից դարձել է արտահանող:

Այժմ էլ, բացի հիդրոէներգետիկայի ներուժի արդյունավետ օգտագործումից, Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը: Այս մասին կառավարության նիստում խոսել է ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ պետք է ուսումնասիրություններ անցկացվեն արևային էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությունների վերաբերյալ՝ քննարկելով դրանք ոլորտի մասնագիտական շրջանակներում:

Արցախի վարչապետը կոնկրետ քայլեր է նշել. «Այժմ պետք է արևային էլեկտրակայանների կառուցման համար հարմար տարածքների հետազոտություններ կատարենք, հատկապես, որ արդեն ներդրող կա, ով պատրաստ է կառուցել առաջին արևային կայանը: Բացի այդ, պետք է արևային մարտկոցներ տեղադրել բոլոր նոր կառուցվող բնակարաններում՝ տաք ջրի մատակարարման համար: Դրա շնորհիվ` քաղաքացիները և՛ միջոցներ կտնտեսեն, և՛ փորձ ձեռք կբերեն», - ասել է Հարությունյանը:

Ակնհայտ է, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի հանրապետությունում առկա է հիմնական նպաստավոր բնակլիմայական պայմանը արևային էներգիայի զարգացման համար՝

«Ակնհայտ է, որ Հայաստանում, ինչպես և Արցախում, արևային էներգետիկայի զարգացման համար առկա է գլխավոր նխաստող պայամնը` արևային օրերի մեծ քանակությունը: Հայաստանում արդեն պարզեցրել և տարբեր արտոնություններ են սահմանել նման կայաններ կառուցելու ցանկություն ունեցողներին: Այժմ Արցախում օրենսդրական նպաստավոր դաշտ ստեղծելու հերթն է, ինչի արդյունքները երկար սպասեցնել չեն տա», - ասել է նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:46
15 Նոյեմբերի 2017
Հայտնի է դարձել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի հարսանիքի օրը
Հայտնի է դարձել  Ալեքսիս Օհանյանի և նրա հարսնացուի` ամերիկացի թենիսիստուհի  Սերենա Ուիլյամսի ամուսնության օրը։
11:00
15 Նոյեմբերի 2017
Դավթաշենի կամրջից նետված երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր
Օրեր առաջ Դավթաշենի կամրջից ցած նետված 39-ամյա երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր։
16:04
14 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է վարկային գծի նոր պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով նոր պրոդուկտ` «Սուպեր Քարտ»:
14:51
14 Նոյեմբերի 2017
ՀՀԿ պատգամավորը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը, օրենքը ցանկացած դեպքում ընդունվելու է
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը:
11:45
14 Նոյեմբերի 2017
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կծառայեն բանակում. Շարմազանով
Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կարող են բանակ զորակոչվել:
21:05
13 Նոյեմբերի 2017
Չկայացած ամուսնություն. 27–ամյա երիտասարդը փորձել է առևանգել աղջկան Էջմիածնում
Հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը:
19:54
13 Նոյեմբերի 2017
Պարզվել են Ճոճկանի մանկապարտեզում զանգվածային թունավորման պատճառները
Նոյեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում։
18:24
13 Նոյեմբերի 2017
Հենրիխ Մխիթարյանի շապիկը վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային շապիկնաճուրդում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։
12:52
13 Նոյեմբերի 2017
Ելենա Եսենինան եկել է Երևան Աշոտի հետևից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ելենա Եսենինան, ով հայ ունկնդիրներին հայտնի է Աշոտի մասին երգերով, եկել է Երևան իր Աշոտի հետևից։
12:11
13 Նոյեմբերի 2017
Սուրենյանը ներկայացրել է Եվրոպայում խորը ձմեռն ու «պարծեցել» Հայաստանում սպասվող բարձր ջերմային ֆոնով (ՎԻԴԵՈ)
Արդեն մեկ շաբաթ է, որ եվրոպական երկրների մեծ մասում խորը ձմեռ է։
19:36
12 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպիսի՞ն են կենդանակերպի նշանները բարկացած ժամանակ։
18:05
12 Նոյեմբերի 2017
Samsung–ն իր նոր գովազդում համեմատել է իր սմարթֆոնները iPhone–ների հետ (ՎԻԴԵՈ)
Samsung ընկերությունը գովազդային տեսանյութ է հրապարակել, որտեղ  համեմատել է իր սմարթֆոնները և Apple–ի iPhone–ները։