ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 20-24-ը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետը, նոյեմբերի 20-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: Նոյեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով», - նշվում է հաղորդագրության մեջ:
Երևանում նոյեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մասնավորապես նոյեմբերի 20-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +5...+7 աստիճան տաքություն, որը, աստիճանաբար նվազելով, նոյեմբերի 24-ին կկազմի +2...+4: -0-