ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սարավանի, Զանգերի, Գորիսի, ինչպես նաև Սպիտակի լեռնանցքներում հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-ի դրությամբ, տեղում է ձնախառն անձրև, հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։
Ապարանի տարածաշրջանում և Լանջիկի հատվածում խիտ մառախուղ է:
«Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում