+17
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը յուրացրեց տոլման, հիմա էլ թիրախի տակ «Քոչարին» է. ԱԳՆ–ն մտահոգ է

21:20
30 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ներկայացրած հայտը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայտում նշվում է, որ 2017թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Իսկ օրերս Մավրիկիոսում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանին ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացված «Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan» հայտը:

Загружается новость ... "Лево"

«Ընդգծեմ, որ ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) տվյալ տարրի մշակութային դրսևորումները և դրանց առանձնահատկությունները», – նշել է Նաղդալյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, ըստ ադրբեջանական հայտի՝ կա «Յալլի» տեսակի շուրջ 60 պարատեսակ, որոնք կիրառվել են Նախիջևանում, և դրանց շարքում է նաև քոչարին։

«Այս հարցում առավել մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները, որոնք արդեն տեղ են գտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային մեթոդների մեջ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը ստեղծվել է նպաստելու խաղաղությանը և ժողովուրդների անվտանգությանը՝ մշակույթի միջոցով պետությունների միջև համագործակցության խթանմամբ, այսօր նմանօրինակ քաղաքականացման արդյունքում վերածվում է խնդիրների խորացման հարթակի, և սա պետք է մտահոգիչ լինի կառույցի բոլոր անդամների և ՅՈՒՆԵՍԿՕ Գլխավոր տնօրենի համար», – ասել է Նաղդալյանն` ընդգծելով, որ Հայաստանը բազմիցս է այս իրողությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից որդեգրված անառողջ մոտեցումները ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումների ժամանակ։

2017 թ.–ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել է Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։ Իր այս որոշմամբ կազմակերպությունը, կարծես, յուղ լցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև` այս ճաշատեսակի ծագման համար մղվող երկարատև պայքարում։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Սեպտեմբերի 2019
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Ներկայացնում ենք աշնանային դիմակի բաղադրատոմս դեմքի հիանալի տեսքի համար։
20:25
15 Սեպտեմբերի 2019
2 հիանալի բաղադրիչներով ըմպելիքն ակնթարթորեն կիջեցնի ճնշումը
Արյան բարձր ճնշման դեպքում սովորաբար ուժեղ, ծակող գլխացավ է առաջանում:
19:21
15 Սեպտեմբերի 2019
Ինչու է արևապաշտպան քսուքն անհրաժեշտ «կլոր» տարի
Դանիացի փորձագետնեը նշել են այն պատճառները, թե ինչու է հարկավոր արևապաշտպան քսուք  օգտագործել ամբողջ տարվա ընթացքում:
17:59
15 Սեպտեմբերի 2019
6 կանոն. ինչպես ստիպել օրգանիզմին ավելի ակտիվ այրել ճարպը 40 տարեկանից հետո
Օրգանիզմի նյութափոխանակության արագությունը 40 տարեկանից հետո նվազում է, ինչի հետևանքով մարմինը սկսում է կուտակել ճարպը:
21:15
14 Սեպտեմբերի 2019
Ռուսների մեկ երրորդը թավշյա սեզոնին հանգստանալու վայր է ընտրել Հայաստանը
Ռուսաստանցի ինքնուրույն զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը, սեպտեմբերին ԱՊՀ երկրներում հանգստանալու երկրներից ընտրել է Հայաստանը
20:20
14 Սեպտեմբերի 2019
Ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ
Ներկայացնում ենք ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ։
19:49
14 Սեպտեմբերի 2019
Աղն ազդում է սրտի և անոթների վրա. գիտնականներ
Մասնագետները նշում են, որ աղի չափից շատ օգտագործումը բացասաբար է ազդում սրտի և անոթների վրա։ Սիրտ–անոթային համակարգի վրա կարող է ազդել աղի անգամ չնչին չափաբաժինը։
16:57
14 Սեպտեմբերի 2019
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպես պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ:
15:41
14 Սեպտեմբերի 2019
Մարտիրոս Սարյանի աստղն է բացվել Ռոստովի պողոտայում (ՎԻԴԵՈ)
Ռոստովի քաղաքային պողոտայում կայացել է հայ ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացումը:
21:08
12 Սեպտեմբերի 2019
Բիզնես գաղտնիքներ Քիմ Քարդաշյանից. ինչպես 2 մլն դոլար վաստակել 5 րոպեում (ՖՈՏՈ)
Skims շտկող ներքնազգեստի վաճառքի գործարկումը կայացել է սեպտեմբերի 10–ին
18:07
10 Սեպտեմբերի 2019
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը:
14:44
10 Սեպտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին հաղթողները դրամական մրցանակ են ստացել
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները