438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13:45
26 Մարտի 2017

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հանրաճանաչ ջազմեն և երաժիշտ, Strangers in the night համաշխարհային հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:

Ինչպես հայտնում է cigaraficionado.com կայքը, Ուվեզյանը մահացել է իր տանը՝ Օրլանդոյում (Ֆլորիդա), ծննդյանի օրից ընդամենը 2 օր անց:

Ավո Ուվեզյանը ծնվել էր 1926 թ. Բեյրութում: 16 տարեկանում Ավոն ստեղծում է ջազ խումբ։ Խումբը նվագում է Լիբանանում, այնուհետև նրանց հրավիրում են Բաղդադ և Թեհրան։ Մի օր պալատում նվագելիս նրան նկատում է շահ Ռեզա Փեհլևին։ Վերջինիս շնորհիվ Ավոն մեկնում է ԱՄՆ, որտեղ և ընդունվում է Նյու Յորքի Ջուլիարդ հայտնի երաժշտական դպրոցը։ Այնտեղ էլ Ավո Ուվեզյանը ամուսնանում է։

1958 թ. Լաս Վեգասում Ավո Ուվեզյանի աները նրան ծանոթացնում է հանրահայտ երաժիշտ Ֆրենկ Սինատրայի հետ։ Մի քանի տարի հետո Ավոն իր երաժշտական գործերից մեկը՝ Կոտրված Կիթառ (Broken guitar) անունով, ներկայացնում է Սինատրային։ Վերջինիս շատ է դուր գալիս երաժշտությունը, բայց որոշում է փոխել դրա բառերը։ Այսպես ծնվում է աշխարհահռչակ Strangers in the Night երգը։ 


Մեկնելով Պուերտո Ռիկո՝ Ավոն երկրորդ անգամ է ամուսնանում։ Այնտեղ նա ստեղծում է խումբ, որի հետ նվագում էր կուրորտային ռեստորաններում։ Մի օր նվագելիս նա հանդիպում է շվեցարահայ Ժակ Մելքոնյանի հետ, ով միտք է հայտնում զբաղվել սիգարների արտադրությամբ։

Սկզբնական ժամանակները Ավոն սիգարներ էր պատրաստում իր և իր ընկերների համար։ Այնուհետև 1988 թ-ին նա 10 տուփ իր սիգարներից ուղարկում է աշխարհահռչակ Davidoff ընկերություն։ Սիգարները շատ արագ վաճառվում են, և ընկերությունը նոր պատվեր է անում։ Դրանից հետո Ավո Ուվեզյանը և Davidoff-ը անբաժան են։ 1996 թ-ին Davidoff ընկերությունը 10 միլիոն դոլարով գնում է AVO սիգարային բրենդի իրավունքները։ AVO տարբերանշանի հեղինակն է հայտնի անգլիացի դիզայներ Դառել Այրլենդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել