478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ում Միացյալ հայկական հիմնադրամի փոխարեն ստեղծվել է «Հայաստան Արցախ հիմնադրամը»
10:17
06 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում հիմնադրվել է շահույթ չհետապնդող մի նոր կազմակերպություն՝ «Հայաստան Արցախ հիմնադրամը», նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ։

Հիմնադրամը ստեղծվել է դեկտեմբերի 1–ին` Հայաստանի և Արցախի բնակչությանը լայնածավալ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

««Հայաստան Արցախ հիմնադրամի» առաքելությունն է շարունակել մարդասիրական այն հսկայական աշխատանքը, որ Միացյալ հայկական հիմնադրամը իրականացրել է վերջին 26 տարիների ընթացքում՝ 720 մլն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն տրամադրելով հայրենիքին: «Հայաստան Արցախ հիմնադրամը» կղեկավարեն Հարութ Սասունյանը՝ որպես նախագահ, և Նուրիցա Աբուժամրան՝ որպես ծրագրի տնօրեն, որոնք նմանօրինակ պաշտոններ զբաղեցրել են Միացյալ հայկական հիմնադրամում՝ մինչև վերջինիս գործունեության դադարեցումը 2015 թ. նոյեմբերի 30-ին», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Հայաստան Արցախ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամներն են Վիտալի Գրիգորյանցը, Հարութ Սասունյանը, Ստեփան Մարտիրոսյանը, Արսեն Միքայելյանը և Նուրիցա Աբուժամրան:

Հանրահայտ գործարար Վիտալի Գրիգորյանցը «Հայաստան Արցախ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի ատենապետն ու գլխավոր բարերարն է: Նա նյութական անհրաժեշտ միջոցներ կհատկացնի հիմնադրամին, որպեսզի հնարավոր լինի ամեն տարի միլիոնավոր դոլար արժողությամբ մարդասիրական օժանդակություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, դպրոցներին, մանկատներին և տարբեր բարեգործական հաստատությունների՝ նրանց տրամադրելով կենսական անհրաժեշտության դեղորայք, պատվաստանյութեր, բժշկական սարքավորումներ, մանկական սնունդ, գյուղատնտեսական սարքավորումներ, համակարգիչներ, ձմեռային հագուստ, կոշիկներ, խաղալիքներ, գրքեր և բազմաթիվ այլ ապրանքներ:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»: