534.18
7.56
476.18
+32
Եղանակը Երևանում
Հայ

«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել

00:05
08 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։ Մեզ համար նշանակալից տարեթվերի կապակցությամբ մենք որոշեցինք ներկայացնել որոշ արդյունքներ ու խոսել ապագա ծրագրերի մասին։

Որոշ վիճակագրական տվյալներ

Կայքի վիճակագրությունը երկու տարում գրեթե եռապատկվել է առաջին հերթին սոցիալական ցանցերում իրականացված ակտիվ աշխատանքի, ինչպես նաև Facebook–ում կայքի հայկական  և ռուսական պաշտոնական էջերի հաջող առաջխաղացման շնորհիվ։

Մենք նաև մշակել ենք վեբ–վերլուծության սեփական գործիքները, որոնք օգնում են հետևել մշտապես փոխվող մեդիադաշտին` սահմանելով հաջողության սեփական չափորոշիչները յուրաքանչյուր հոդվածի համար։

Կատարված աշխատանքի արդյունքում մեր էջերի ընդհանուր ընդգրկումը երկու տարում հնգապատկվել է, իսկ բաժանորդների թիվն աճել է 2,5 անգամ։

арм отчет

Ահա այսպիսի տեսք ունի «Նովոստի–Արմենիայի» լսարանը Facebook–յան ռուսական էջում

арм отчет инфографика

Իսկ սա կայքի Facebook–յան հայկական էջն է

арм отчет инфографика

Իսկ ահա այսպիսի տեսք ունի «Նովոստի–Արմենիա» կայքի լսարանը

арм рус отчет

Այս երկու ցուցանիշների տարբերությունը (ընդգրկումն ու բաժանորդների թիվը) օգնում է ոչ միայն գնահատել բաժանորդների ընդհանուր թվից կոնտենտը դիտողների իրական տոկոսը, այլև կառուցել «ընթերցող–գործակալություն» որակապես նոր հարաբերություններ։

Աշխատանքը որոնողական համակարգերում

Սոցցանցերում ակտիվ աշխատանքից բացի, մենք չենք մոռացել նաև որոնողական համակարգերում իրականացվող աշխատանքի մասին։ Խնդիրն այն էր, որ newsarmenia.am նոր դոմենին անցում կատարելուց հետո մեր ռեսուրսի դիրքերը զրոյացան, և մենք ստիպված եղանք ամեն ինչ սկսել նորից։ Սակայն երկու տարում մեզ հաջողվեց ոչ միայն վերականգնել, այլ նաև կրկնապատկել մեր բոլոր ցուցանիշները։

арм рус отчет

Հատուկ նախագծեր և գովազդ

2017 թ.–ին «Նովոստի–Արմենիա» գործակալության հատուկ ուշադրության կենտրոնում էր ինտերակտիվ կոնտենտի ստեղծումը։ Մշակվեցին ավելի քան 30 հարցումներ, խաղեր, թեստեր և ինֆոգրաֆիկաներ, ինչը զգալիորեն ավելացրեց ռեսուրսի նկատմամբ օգտատերերի հետաքրքրությունը։

Մենք սովորեցինք մշակել (և վաճառել) native գովազդ, որը հետաքրքիր է և′ գովազդատուներին, և′ ընթերցողներին, և′ մեզ։ «Նովոստի–Արմենիայի» ամենատարածված նյութերի լավագույն հարյուրյակում ներառվել են նաև մի քանի գովազդային նյութեր։

Native (բնական) գովազդը դեռ քչերին է հայտնի մեր երկրում, սակայն այն բավականին տարածված է մեդիադաշտում։

Native գովազդի էությունն այն է, որ նա կարծես «միահյուսվում է» կոնտենտի հիմնական հոսքի հետ և համապատասխանում է նրան ձևաչափով ու բովանդակությամբ` ի տարբերություն ավանդական գովազդի, որտեղ մեծ է «բաներային կուրության» հավանականությունը, երբ մարդը պարզապես չի նկատում գովազդային հաղորդագրությունն ինֆորմացիայի առատության պատճառով։

Վիճակագրության համաձայն, օգտատերերն ուշադրություն են դարձնում native գովազդին առնվազն 25%–ով ավելի հաճախ, քան ավանդական բաներային գովազդին։ Ընդ որում, նրանք ոչ միայն ուշադրություն են դարձնում, այլ նաև տարածում այն։

Native նյութերի դիտումների ժամանակը մոտավորապես նույնն է, ինչ սովորական հոդվածների դեպքում։ Native գովազդի հանրաճանաչությունը տարեցտարի աճում է։ The New York Times–ի, The Wall Street Journal–ի, The Washington Post–ի նման նորությունների ավանդական աղբյուրներն օգտվում են native գովազդից։

Համատեղ նախագիծ

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ այս տարի գործարկեց «Ֆինանսական գրագիտություն» նախագիծը։

Նախագծի գաղափարը ծնվեց սուր անհրաժեշտությունից։ Չէ՞ որ այսօր մենք բոլորս ապրում ենք սպառման հսկայական աշխարհում և չենք կարող չօգտվել ֆինանսական ծառայություններից։

Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, ընդ որում համաշխարհային փորձը, շատ մարդկանց ֆինանսական գիտելիքների մակարդակը բավարար չէ։

Իհարկե ոչ ոք չի վիճի այն պնդման հետ, որ ֆինանսապես գրագետ մարդուն ավելի հեշտ է գտնել սեփական տեղը կյանքում, դառնալ հաջողակ ու ապահովել արժանի ծերություն։

Նախագծի շրջանակում «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքում գործարկվեց «Դրամապանակ» բաժինը, որի նպատակն է ժամանցային թեստերի և հետաքրքիր հոդվածների միջոցով սովորեցնել երկրի բնակչությանը գրագետ ձևով օգտվել ֆինանսական շուկայի մասնակիցների ծառայություններից, օպերատիվորեն կառավարել սեփական ֆինանսները նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ, զգուշորեն վերաբերվել սեփական գումարին և ճիշտ պահել խնայողությունները։

Մամուլի կենտրոն

«Նովոստի–Արմենիա» գործակալության ևս մեկ կարևոր ձեռքբերումներից է մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի վերագործարկումը։

пресс-центр

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնը սկսել է գործել Երևանում 2008 թ.–ի մայիսի 21–ից։ Փորձագետների կարծիքով, մամուլի կենտրոնի գործարկումը լուրջ ազդակ դարձավ Հայաստանի տեղեկատվական հանրության զարգացման համար։

Մամուլի կենտրոնը վերսկսել է իր աշխատանքը Փ. Բուզանդի 1/3 հասցեում, 4–րդ հարկում։

2018 թ.–ի ծրագրերը

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գալիք տարում շարունակելու է ավելացնել կայքի մուլտիմեդիոն բաղադրիչը։ Մենք կունենանք ավելի շատ ֆոտոսյուժեներ և տեսանյութեր։

Նախատեսում ենք ներդնել նոր ու բացառիկ ձևաչափեր` խաղեր, համատեղ հատուկ նախագծեր։ Ցանկանում ենք հատուկ շեշտադրում կատարել մեր բաժանորդների հետ հետադարձ կապի համակարգի մշակման վրա։

Աշխատելու ենք նաև սոցցանցերում մեր էջերի նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու ուղղությամբ։ Պատրաստվում ենք ստեղծել հավելված Android–ի և iOS–ի համար։ Կներդնենք native գովազդի ավելի լայն տեսականի մեր գործընկերների, այդ թվում` պոտենցիալ գործընկերների համար։

Չնայած ինչպես ցույց է տալիս պրակտիկան, գլխավոր նախագծերի մասին, որոնք կիրականացնենք գալիք տարում, մենք կխոսենք դրանք իրագործելիս։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
21 Հուլիսի 2019
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Ներկայացնում ենք ամառային սննդակարգ հինգ ոսկե կանոն։
20:25
21 Հուլիսի 2019
Գինին ամենևին էլ օգտակար չէ. գիտնականներ
Գինին ամենևին էլ օգտակար չէ:
19:10
21 Հուլիսի 2019
Բժիշկները խորհուրդ են տալիս ավելացնել այս մթերքի օգտագործումն ամառային ամիսներին
Անսպասելի բացահայտում. բժիշկները խորհուրդ են տալիս ավելացնել այս մթերքի օգտագործումն ամառային ամիսներին։
17:53
21 Հուլիսի 2019
Սրտի սնունդ. Դիետա, որը կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ DASH դիետան կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը:
16:41
21 Հուլիսի 2019
Հայտնի է ուռուցքային հիվանդությունների 90% առաջացման պատճառը
Ուռուցքային հիվանդությունների 90%-ն առաջանում է ծխելու պատճառով:
21:15
20 Հուլիսի 2019
Շոկոլադը կարող է պաշտպանել մահացու հիվանդությունից
Պարզվել է, որ շաբաթական երեք բաժին քաղցրը կարող է երկարացնել կյանքը։
19:05
20 Հուլիսի 2019
Ճիշտ նախաճաշի 4 գաղտնիք
Ներկայացնում ենք ճիշտ նախաճաշի 4 գաղտնիք։
17:41
20 Հուլիսի 2019
Պարզվել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման մատչելի միջոց
Գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր միջոց են հայտնաբերել։
15:55
20 Հուլիսի 2019
Գրասենյակային անհարմարություններ. ինչպես ամռանը խուսափել քրտնարտադրությունից
Տարվա շոգ եղանակին առավելապես գրասենյակային աշխատողները տառապում են բարձր քրտնարտադրությունից:
14:39
20 Հուլիսի 2019
Հայտնի է Մերկելի ախտորոշումը. բժիշկներ
Առաջին անգամ Մերկելը ցնցումներ է ունեցել հունիսի 18-ին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Բեռլինում դիմավորելիս:
17:48
19 Հուլիսի 2019
Երթևեկի փոփոխություն երևանյան փողոցներից մեկի խաչմերուկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն երևանյան փողոցներից մեկի խաչմերուկում:
14:24
19 Հուլիսի 2019
Մոսկվա–Երևան չվերթի տարհանման ժամանակ տուժածներից երկուսը մնում են հիվանդանոցում (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Մոսկվա–Երևան չվերթի տարհանման ժամանակ տուժածներից երկուսը մնում են հիվանդանոցում