435.48
4.36
404.42
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՍՇՎ–ն զիջում է դիրքերը, հիվանդանոցներում դեռ բուժում է ստանում մոտ 700 հիվանդ. Վանյան

18:03
29 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նկատվում է ՍՇՎ–ով հիվանդացության նվազում, հիվանդանոցներում դեռ բուժում է ստանում մոտ 700 հիվանդ, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը։

Նրա խոսքով` ՍՇՎ–ով հիվանդանոցներ դիմելիության գագաթնակետը գրանցվելէ հունվարի 17–18–ին, երբ հիվանդանոցներում արձանագրվել է 1200 հիվանդ, ինչից հետո թվերը սկսել են նվազել։

«Այս պահին թվերի կրճատում է նկատվում ոչ միայն հիվանդանոցներում, այլ նաև «Շտապօգնության» ծառայությունում և պոլիկլինիկաներում, ընդ որում թվերը համաչափ կրճատվում են ողջ երկրում։ Նույնիսկ Արարատի և Սյունիքի մարզերում, որտեղ գրանցվել էին ամենաշատ թվով հիվանդները, նկատվում է անկման միտում», – ասաց Վանյանը։

Նա նաև նշեց, որ 50–60 տոկոսով գրանցվել է հղիների առողջական վիճակի լավացում, 15 տոկոսով լավացել է ստացիոնարում բուժվողների վիճակը, միաժամանակ դրական տեղաշարժեր են գրանցվել ծանր վիճակում գտնվող հիվանդների մոտ։

Ինչպես նշեց փորձագետը, նման արդյունքների է հաջողվել հասնել վիրուսի ժամանակին բացահայտելու, կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, անհրաժեշտ դեղամիջոցների առկայության և դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում արձակուրդների երկարացման շնորհիվ։

Նա նշեց, որ ռիսկային է իրավիճակը մանկապարտեզներում և դպրոցներում արձակուրդների ավարտի կապակցությամբ, սակայն, նրա խոսքով, այնտեղ ևս նախատեսված են վերահսկման լրացուցիչ միջոցառումներ։

Նրա խոսքով, ԱՀԿ–ի տվյալներով` H1N1 վիրուսը լրջորեն տարածվել է Եվրոպայում, ինչպես նաև Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում և Իրանում։

«Հայաստանում հիվանդացության հիմնական ալիքն արդեն անցել է, սակայն հարկավոր է զգոն լինել տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև փետրվարի 1–ից կրթական հաստատությունների աշխատանքի վերսկսման կապակցությամբ», – ասաց Վանյանը։

Առողջապահության պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանն իր հերթին նշեց, որ հունվարի 1–ից մինչ օրս ՍՇՎ–ով և հիվանդությունից հետո առաջացած բարդություններով Հայաստանի հիվանդանոցներ է դիմել 3 հազար մարդ։

«Բոլոր հիվանդները ստացել են անվճար բժշկական սպասարկում, սակայն հունվարի 20–ից հետո հիվանդության տարածման անկման կապակցությամբ բոլոր դիմողները կբուժվեն` ավելի վաղ գործող կարգի համաձայն», – ասաց Ծատուրյանն` ընդգծելով, որ անվճար բժշկական սպասարկում կտրամադրվի երեխաներին և սոցիալապես անապահով բնակչությանը։

ԱՆ–ի վերջին տվյալներով` Հայաստանի հիվանդանոցներից հունվարի 26–ին  ՍՇՎ–ից և թոքաբորբից ապաքինմամբ դուրս է գրվել 216 մարդ։ Նրանցից 131–ը դիմել են ՍՇՎ–ի ախտանիշներով, այդ թվում` մինչև 18 տարեկան 96 երեխա, իսկ 85–ը` թոքաբորբով (37 երեխա)։

Հայաստանում գրանցվել է 18 մահվան դեպք, որոնց պատճառը H1N1 վիրուսից առաջացած բարդություններն են։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ
21:15
24 Հունվարի 2024
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա