ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մերձմոսկվայում հայտնաբերվել են 2–8 տարեկան չորս «մաուգլի» երեխաներ։ Նրանց հաջողվել է հայտնաբերել մարտի 13-ին անհանգստացած հարևանների հեռախոսազանգի շնորհիվ, ովքեր վաղուց չեն տեսել փոքրիկներին:
Ինչպես հայտնում է detimo.mosreg.ru-ն, ոստիկանները հայտնաբերել են 2-ից 8 տարեկան չորս երեխայի: Ծննդյան վկայական ունեցել է միայն ավագ աղջիկը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ երեխաների մայրը գրանցված է Մոսկվայում և երեխաների հետ բնակվում է մոր մոտ: Նրա խոսքով, երեխաների համար ծննդյան վկայականներ չի ձևակերպել, քանի որ ծննդաբերել է տանը:
«Բնակարանը պիտանի չի եղել երեխաների ապրելու համար, այն լցված է եղել հին ու նոր իրերով, երեխաները չեն ունեցել մահճակալներ, նրանք գրանցված չեն եղել պոլիկլինիկայում, չեն ունեցել ապահովագրություն, չեն այցելել մանկապարտեզ և դպրոց», - իրավիճակը պարզաբանել է Մոսկվայի մարզում Երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Քսենիա Միշոնովան:
Ըստ Խնամակալության վարչության տվյալների համաձայն, ոստիկանության ներկայացուցիչները նույն օրը երեխաները տեղափոխել են հիվանդանոց, որտեղ որոշվել է նրանց կենսաբանական տարիքը: Խնամակալության մարմինները ստացել են երեք երեխանների ծննդյան վկայականները: Բժշկական հետազոտության ժամանակ հայտնաբերվել է, որ բոլոր անչափահասների մոտ նկատվում է մանկավարժական հապաղում, անհրաժեշտ է աշխատանք անցկացնել դեֆեկտոլոգի և լոգոպեդի հետ: Երեխաները տեղափոխվել են սոցիալական հաստատություններ:
«Ամեն ինչ արվել է երեխաների շահերի շրջանակում: Անհնար էր թողնել նրանց բնակարանում` այդ հակասանիտարական պայմաներում: Խնամակալության մարմնի կողմից մորը ներկայացվել են նրա հետագա անելիքները: Եթե նա ապացուցի մայրությունը երեք երեխաների հարցում, ինչպես նաև ապացուցի, որ կարող է փոխել իր կենսակերպը, պահել և դաստիարակել երեխաներին, ապա խնամակալության մարմինները կարող են վերադարձնել երեխաներին», - ասել է Միշոնովան:
Փաստի առթիվ կատարվում են ստուգումներ, որոշվում է ՌԴ ՔՕ 156–րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:-0-