441.06
4.43
403.38
+3
Եղանակը Երևանում
Հայ

11 երիտասարդ արժանացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն

13:39
23 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների արժանացած տասնմեկ պատանիների անունները, հայտնում է IDeA հիմնադրամը։

Մերձավոր Արևելքի յոթ երկրներից ժամանած երիտասարդները 2018թ. սեպտեմբերին սկսել են իրենց ուսումը Միավորված աշխարհի քոլեջներ (UWC) կրթական ցանցի դպրոցներում՝ աշխարհով մեկ։ Կրթաթոշակներն ուսանողներին հնարավորություն են տալիս ապրելու ապահով եւ ստանալու աջակցություն ու լուրջ կրթություն։ Բոլոր կրթաթոշակառուները կամ փախստականներ են, որ կորցրել են մեկ կամ երկու ծնողի, կամ գալիս են մարգինալացված համայնքներից։

«2018 թվականի կրթաթոշակառուները ծագում են Սիրիայից, Լիբանանից, Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից, Եգիպտոսից և Իրաքից՝ ընտրվելով այդ երկրներում գործող UWC Ազգային կոմիտեների կողմից։ Երախտագիտության կրթաթոշակները հայության երախտագիտության դրսեւորումն է՝ ուղղված Մերձավոր Արեւելքի այն ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օթեւան եւ սնունդ են տրամադրել հայ գաղթականներին։ Ուսանողները տեղաբաշխվել են աշխարհով մեկ գործող Միավորված Աշխարհի Քոլեջներ ցանցի հաստատություններում, այդ թվում՝ Հայաստանում, Նորվեգիայում, Իտալիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում, – նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Մենք հպարտությամբ ողջունում ենք այս տարվա Երախտագիտության կրթաթոշակառուներին։ «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակները հնարավորություն են տալիս ուսանողներին հետամուտ լինելու իրենց երազանքների իրականացմանը։ Սա հատկապես կարեւոր է այն երիտասարդների համար, որոնց կյանքը լրջորեն տուժել է հակամարտությունից եւ տեղահանությունից։ Մենք խորապես հավատում ենք, որ կրթությունն ի զորու է ցանել փոխըմբռնման սերմեր, միավորել մարդկանց, կերտել խաղաղություն եւ դրականորեն ազդել մեր աշխարհի վրա՝ ձեւավորելով ավելի կայուն ապագա։ UWC դպրոցների նախկին, ներկա եւ ապագա ուսանողներն այս շարժման մի մասնիկն են ու ստացել են սովորելու եւ միմյանց օգնելու հնարավորություն։ Սա բարեգործության շղթա է»,– ասել է UWC Դիլիջան քոլեջի կառավարող խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։

«Հավատացած ենք, որ այս կրթաթոշակային ծրագիրը հավելյալ մի հնարավորություն է, որով մենք նպաստում ենք երիտասարդների շրջանում միջմշակութային փոխանակմանը եւ մարդասիրական արժեքների գիտակցմանը, իսկ ընդհանուր հարկի տակ նրանց միավորելով՝ ընձեռում ենք միմյանցից սովորելու առիթ՝ ձեւավորելով ապագա այն սերունդը, որը մարմնավորելու է երախտագիտության, մեծահոգության եւ մարդկայնության արժեքները»,– հավելել է նա։

7 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ֆոնդ ունեցող Երախտագիտության կրթաթոշակային ծրագրում ներառված են նաեւ Ամալ Քլունիի, Շառլ Ազնավուրի եւ Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակները։ Ծրագրի ընթացքում հակամարտությունների, աղքատության եւ այլ անբարենպաստ պայմաններից տուժած երկրներից 100 խոստումնալից երիտասարդների եւ ապագա պոտենցիալ առաջնորդների ընձեռվել է UWC ցանցի միջազգային դպրոցներից եւ քոլեջներից մեկում ուսանելու հնարավորություն։ Մինչ օրս «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտության եւ այլ կրթաթոշակներ է հատկացրել 62 ուսանողի, ինչը նրանց թույլ է տվել սովորելու Միավորված աշխարհի քոլեջների եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի կրթական ցանցերում՝ ստանալով կրթություն եւ միջազգայնորեն ճանաչված որակավորում։ Ուսանողներն ընտրվել են ըստ ցուցաբերած ուսումնական առաջընթացի եւ արտադասարանային ներգրավվածության, ինչպես նաեւ սեփական համայնքներում իբրեւ ապագա երիտասարդ առաջնորդ՝ իրենց ներուժի գնահատման հիման վրա։

«Այս տարվա կրթաթոշակառուներից մեկը՝ Ալիս Ալ-Մոհամադը, այս առթիվ նշել է. «Ես իսկապես երախտապարտ եմ այն հնարավորության համար, որն ինձ ընձեռել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակային ծրագրի ընտրող հանձնաժողովը, եւ մեծ ուրախ եմ սովորել UWC դպրոցում նոր դասընկերների հետ։ Այս հնարավորությունը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար, քանի որ ինձ առիթ է տալիս ոչ միայն ծանոթանալու ավելի լավ կրթական մի համակարգի, այլեւ հանդիպելու եւ շփվելու զանազան մշակույթներ կրող մարդկանց հետ։ Նախքան «Ավրորայի» կողմից այստեղ գտնվելու հնարավորություն ստանալը, ես միշտ համարել եմ, որ իմ ազատությունն ու սեփական մտքերով կիսվելու միջոցները սահմանափակված են, մինչդեռ այժմ զգում եմ, որ այդպիսի սահման այլեւս գոյություն չունի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն ինձ այս կրթաթոշակը հատկացնելու՝ այդքան անհրաժեշտ հնարավորությունը տալու համար», – հայտնում են հիմնադրամից։

«Ավրորա» մրցանակի նպատակն է ձևավորել լայնածավալ և համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է մինչեւ մեկուկես միլիոն հայի կյանք խլած Հայոց ցեղասպանությունն ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու գոյապայքարի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ վերապրածները փրկվել են նաեւ խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է երախտագիտություն հայտնել եւ ներկայացնել փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու զորությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծերի, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակները եւ 100 LIVES նախաձեռնությունը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը IDeA (Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի ձեռնարկումն է։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար