486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Կրթության նոր 10–ամյա ծրագիր է մշակվել Հայաստանում
14:57
20 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ–ի հետ համատեղ 2016-2025 թթ. Կրթության ոլորտի զարգացման պետական նոր ծրագիր է մշակել, ասաց հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով, ծրագրի հիմնական նպատակը տարիներ առաջ կրթության ոլորտում ընդունած քաղաքականության իրագործման շարունակությունն է, ինչպես նաև կրթության համակարգի կայացման զարգացումն ու օժանդակությունն է` միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։

Համակարգը, ընդհանուր առմամբ, պետք է ընձեռի բոլոր հնարավորությունները քաղաքացիների զարգացման համար, ինչն արդյունքում իր դրական պտուղները կտա ինչպես հասարակական տեսանկյունից, այնպես էլ տնտեսության համատեքստում։

«Մեր սեփական հետազոտությունները և միջազգային կազմակերպությունների վերլուծությունը ցույց են տալիս, որ Հայաստանը որևէ ռազմավարական սխալ կրթական բարեփոխումների հարցում այս տարիներին թույլ չի տվել։ Հակառակը, մեր զարգացումը»,– նշեց Աշոտյանն ուրբաթ ծրագիրը ներկայացնելիս։

Նախարարի խոսքով, զարգացման այս ծրագիրը նախատեսված է տասը տարվա համար, իսկ բոլոր նախորդ ծրագրերը նախատեսված են 5 տարվա համար։

«Ամփոփելով նախորդ ծրագրերի արդյունքները` մենք եկանք եզրակացության, որ կրթությունն այն ճյուղն է, երբ երկարաժամկետ ծրագրումն ու դրված նպատակներին հասնելն այլնընտրանք չունի։ Կրթության ոլորտի ցանկացած բարեփոխման պտումը շոշափելի է դառնում մի քանի տարի անց»,– ասաց Աշոտյանը։

Երևան–2015–ը Բոլոնյան գործընթացի էստաֆետը փոխանցեց Փարիզ–2018–ին >>

Նախարարը նշեց նաև, որ ծրագրի նախագիծը լրամշակման նպատակով կքննարկվի միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ, որոնց ներկայացուցիչները կարող են իրենց առաջարկներն անել։

Կրթության և գիտության նախարարը ենթադրություն արեց, որ փաստաթուղթը կներկայացվի ԱԺ դիտարկմանը, հավանաբար, հաջոդր ամռանը։

Հայաստանը միացել է Բոլոնյան կոնվենցիային 2005 թվականին` ստանձնելով պարտավորություն դրա պահանջներին համապատասխանեցնել բուհական և հետբուհական կրթությունը։ Այս պահին Բոլոնյան գործընթացին մասնակցում է աշխարհի 47 երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ -0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ: