ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Facebook–ը մի շարք քայլեր է ձեռնարկում, ընդհուպ մինչև զանազան հավելվածների մշակողների ամբողջական աուդիտ` նրանց օգտատերերի տվյալների հասանելիություն տրամադրելուց առաջ։
Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը` մեկնաբանելով Cambridge Analytica բրիտանական վերլուծական ընկերության հետ սկանդալը, գրում է
«Вести.Экономика»–ն։
Facebook–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ մեկնաբանել է 50 միլիոն օգտատերերի տվյալների արտահոսքի իրավիճակը։ Ըստ տեղեկությունների, այդ արտահոսքին մասնակցություն ունի Cambridge Analytica ընկերությունը։ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը դեռևս 2014 թվականին պաշտպանության անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել` արգելելով հավելվածներին օգտատերերից հավաքել իրենց ընկերների մասին տեղեկություններ։
Այժմ Facebook–ը կփակի հավելվածների` օգտատերերի տվյալների նկատմամբ հասանելիությունն այն դեպքում, եթե նրանք չեն բացել տվյալ հավելվածները երեք ամիս։ Լռելյայն ծրագրերը կունենան միայն անվան, լուսանկարի և էլեկտրոնային փոստի հասանելիություն, հրապարակումների և անձնական տվյալների հասանելիության համար մշակողները ստիպված կլինեն համաձայնագիր կնքել նրանց հետ։
Загружается новость ...
"Право"
Ցուկերբերգը խոստացել է կատարել մեծ ծավալի տեղեկության հասանելիություն ունեցող բոլոր հավելվածների աուդիտ կատարել։ Իսկ այն մշակողները, ովքեր կհրաժարվեն դրանից, կզրկվեն սոցցանցի հասանելիությունից։
Մեկնաբանելով սկանդալային արտահոսքի իրավիճակը` Ցուկերբերգը հայտարարել է, որ 2015 թվականին Ալեքսանդր Կոգանի հավաքած 50 միլիոն օգտատերերի տվյալները Facebook–ում պահանջել են ջնջել և թղթաբանությամբ հաստատել դա։ Սակայն այժմ պարզվել է, որ Cambridge Analytica–ն, որին փոխանցվել են այդ տվյալները, հնարավոր է, իրականում չի ջնջել այդ տվյալները։
«Դա Կոգանի, Cambridge Analytica–ի և Facebook»–ի միջև վստահության խախտում է։ Բայց դա նաև Facebook–ի ու այն մարդկանց միջև վստահության խաթարում է, ովքեր մեզ հետ կիսվել են իրենց տվյալներով և ակնկալել, որ մենք դրանք կպաշտպանենք։ Մենք պետք է դա ուղղենք»,– ասել է Ցուկերբերգը։
Ապրիլին Facebook–ը խոստանում է անցկացնել գործիքների ցուցադրություն, որոնք թույլ են տալիս արագ և անանուն արգելափակել այս կամ այն հավելվածի մշակողին տրամադրած սեփական տվյալների հասանելիությունը։ -0-