435.71
4.38
404.37
+6
Եղանակը Երևանում
Հայ

Վերծանվել է եգիպտական մումիաների գենը

17:39
04 Հունիսի 2017
© Լուսանկարը՝ gloss.ua
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մինչև վերջերս, հետազոտողներին չէր հաջողվում ուսումնասիրել եգիպտական մումիաների գենը, քանի որ հնարավոր չէր բացահայտել և վերլուծել նման հինավուրց ԴՆԹ-ն: Առանց գենետիկայի մասին տեղեկատվության բոլոր գիտելիքները, որ այժմ մենք ունենք հին եգիպտացիների ու նրանց քաղաքակրթության մասին, թերի է:

Հին եգիպտացիների գենետիկական նյութի ուսումնասիրության հիմնական դժվարությունը կայանում էր նրանում, որ ԴՆԹ-ն գրեթե պահպանված չէ, բացի այդ, այն չափազանց աղտոտված է:

Գիտնականները հակված էին մտածել, որ դարերի ընթացքում մումիաների ԴՆԹ-ն լիովին ոչնչացվել է: Հետազոտությունը ղեկավարող Յոհաննես Կրաուսը (Johannes Krause) կարծում էր, որ ԴՆԹ-ի ոչնչացմանը կարող էր նպաստել խոնավության բարձր մակարդակը, տաք կլիման և քիմիական նյութերը, որ օգտագործվել են մումիականացման ընթացքում:  Այս մասին գրում է vesti.ru-ն:

Եգիպտական մումիաների գենը հաջողվել է վերծանել գիտնականների միջազգային թիմին, որը ղեկավարում էին Գերմանիայի հետազոտողները: Նրանք կարողացել են առանձնացնել և ուսումնասիրել տարբեր ժամանակաշրջանների՝ մ.թ.ա. 1400-ից մինչև մ.թ. 400 թվին պատկանող մումիաների ԴՆԹ-ն: Հետազոտողները ուսումնասիրել են 151 մումիա, որոնցից 3-ի գեները ամբողջությամբ վերծանվել են: Մումիաների մեծամասնության բջիջներում պահպանվել են միայն միտոքոնդրիկ ԴՆԹ-ն, բայց երեք դեպքերում հետազոտողներին հաջողվել է բացահայտել և ուսումնասիրել նաև միջուկային ԴՆԹ-ն:

Գիտնականները կարողացել են համեմատել հին եգիպտացիների և Եգիպտոսի ժամանակակից բնակիչների գեները: Նրանք պարզել են, որ մարդիկ, ովքեր բնակվում էին Հին Եգիպտոսում, ավելի շատ ընդհանրություններ ունեն հնում և ներկայում Մերձավոր Արևելքում բնակվողների հետ: Ժամանակակից եգիպտացիներն ավելի շատ գենետիկ ընդհանրություններ ունեն Սահարայի հարավի բնակիչների հետ:

Հետազոտողները ենթադրում են, որ Եգիպտոսի ժամանակակից բնակիչների գենում «կեղտն» առաջացել է այն ժամանակ, երբ ակտիվացել է եգիպտացիների և Սահարայի հարավի բնակիչների միջև առևտուրը, 1300 տարի առաջ սկսված ստրկավաճառության, ինչպես նաև նրանից հետո, երբ մարդիկ ավելի հաճախ սկսեցին նավարկել Նեղոսով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին