481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ծխելուց հրաժարվելը կապված է ռասայի հետ. գիտնական
12:31
02 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չինացի գիտնականները պարզել են, որ եվրոպեոիդ ռասայի ներկայացուցիչների մինչև մեկ երրոդն ունի որոշակի գեներ, որոնք դժվարացնում են ծխելուց հրաժարվելը։ Այդ մասին գրում է lenta.ru–ն` հղում անելով Translational Psychiatry ամսագրում հրապարակած հոդվածին։

Չինացի գիտնական Մին Լին (Ming Li) և Չժեցզյանի համալսարանի նրա գործընկերներն ուսումնասիրել են մարդու ուղեղում սինթեզվող «հաճույքի նեյրոմեդիատոր» դոպամինի արտադրությունը կարգավորող ANKK1 գենը։ ANKK1–ի և մարդու` ծխելը թողնելու ընդունակությունների միջև կապը ստուգելու համար գիտնականներն անցկացրել են 23 ուսումնասիրությունների վերլուծություն։ Նշենք, որ այդ ուսումնասիրություններին մասնակցել է 11 հազար կամավոր։

 Ընդհանուր առմամբ կապ հայտնաբերել չի հաջողվել, բայց եվրոպեոիդ ռասայի ներկայացուցիչների մասով արդյունքներն ավելի հետաքրքիր էին։ Նրանց գրեթե 70 տոկոսն ունի A2/A2 գենային տարբերակ, որի կրողները 22 տոկոսով ավելի հեշտ են հրաժարվում ծխախոտից, քան գենի` A1/A1 և A1/A2 մյուս տարբերակներ կրողները։

 Վերջին երկու տարբերակներն ավելի վաղ արդեն կապել են ճարպակալման և թմրամոլության հետ, դրանք, հավանաբար, ինչ–որ կերպ ուժեղացնում են կախվածությունը վնասակար սովորություններից։

Այդ տարբերակների կրողներին անհրաժեշտ է ծխախոտից հրաժարվելու ավելի ագրեսիվ ռազմավարություն, պնդում է Լին։ Պարզ չէ նաև, թե ինչպես են ANKK1 գենի մյուս տարբերակներն ազդում այլ ռասաների ներկայացուցիչների վրա։
Ուսումնասիրությունները շարունակվում են։
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:37
15 Հոկտեմբերի 2017
Հայտնի են Google–ի ամենասարսափելի հարցումները
Հայտնի են Google որոնողական համակարգի ամենասարսափելի հարցումները։
17:11
14 Հոկտեմբերի 2017
NASA–ի տիեզերագնացների արված լուսանկարները կհանվեն աճուրդի (ՖՈՏՈ)
Լուսանկարների թվում է նաև տիեզերքից մարդու կողմից արված Երկիր մոլորակի առաջին լուսանկարը։
15:59
14 Հոկտեմբերի 2017
iPhone–ը «կոտրելու» պարզ միջոց է հայտնաբերվել
Մշակող Ֆելիքս Կրաուզեն (Felix Krause) ներկայացրել է ֆիշինգի օգնությամբ iOS օգտատերերի տվյալների գողության նոր միջոց։
17:57
08 Հոկտեմբերի 2017
NASA–ն ցուցադրել է աշխարհի ամենամեծ սառցաբեկորի լուսանկարները (ՖՈՏՈ)
NASA–նլուսանկար է աշխարհի ամենամեծ սառցաբեկորը, որն առանձնացել է Անտարկտիդայում գտնվող Լարսեն  սառցադաշտից։
18:25
07 Հոկտեմբերի 2017
Ստեղծվել է սոսինձ, որը «կարում է» վերքերի եզրերը
Գիտնականները թեստավորել են իրենց գյուտը մկների և խոզերի վրա:
14:07
29 Սեպտեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները Հայաստանում
«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը միջազգային համաժողովի շրջանակում ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները:
16:05
27 Սեպտեմբերի 2017
Հայազգի Կարինա Մովսեսյանը` ԵՄ–ի լավագույն երիտասարդ գիտնական
«Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29–րդ մրցույթի գլխավոր հաղթող է դարձել 18–ամյա Կարինա Մովսեսյանը Կառլովի Վառիից։
11:39
27 Սեպտեմբերի 2017
Google–ն ու Levi's–ը խելացի ջինսե բաճկոն են մշակել (ՎԻԴԵՈ)
Google–ն ու Levi's–ը մշակել են Commuter Trucker Jacket խելացի ջինսե բաճկոնը։
21:05
10 Սեպտեմբերի 2017
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ձերբակալել 25 հետախուզվողների Չինաստանում
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ոստիկանությանը չինական Ցինդաո քաղաքում ձերբակալել 25 հետախուզվող քաղաքացիների:
11:01
08 Սեպտեմբերի 2017
Մեկ օրում երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել Արևի վրա
Արևի վրա սեպտեմբերի 7–ին երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել։
15:22
07 Սեպտեմբերի 2017
NASA–ն հրապարակել է Արեգակի վրա հզոր բռնկման տեսանյութը
NASA–ն հրապարակել է Արեգակի վրա տեղի ունեցած հզոր բռնկման տեսանյութը։
12:24
07 Սեպտեմբերի 2017
Արեգակի վրա անհավանական հզոր բռնկում է գրանցվել
Արեգակի վրա տեղի է ունեցել ամենահզոր բռնկումը վերջին 12 տարվա ընթացքում։