483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ծերացումն արդեն անցյալու՞մ է
19:28
05 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա /. Երկարակեցության առաջին դեղամիջոցը 2016 թվականին կփորձարկվի մարդկանց վրա, որի շնորհիվ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են, օրինակ, Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունները, կանցնեն պատմության գիրկը: Հակածերացման հեղափոխական միջոցը թույլ կտա մարդկանց կյանքի տևողությունը հասցնել 120 տարեկանի, գրում է The Telegraph-ը:

Ըստ պարբերականի, միջոցն արդեն փորձարկվել է կենդանիների վրա, իսկ այժմ արդեն մեկնարկել է փորձնական ծրագիր, որը կոչված է պարզելու, արդյո՞ք, այն նույն արդյունավետությունը կունենա մարդկանց վրա:

Ինչպես նշում է The Telegraph -ը, թեև այս ամենը հնչում է որպես գիտաֆանտաստիկ գրականությունից մի հատված, այնուհանդերձ, գիտնականների պնդմամբ, հեղափոխական դեղամիջոցը ոչ միայն երկարացնում է կյանքի տևողությունը, այլև` զգալի բարելավում առողջական վիճակը:

Շվեյցարացի փորձագետ, ծրագրի նախաձեռնողներից մեկը` Գորդոն Լայթգոուն, ասում է, որ «սա հեղափոխական լուծում է, որ չի եղել նախկինում»: Ըստ նրա, բժիշկներն այլևս չեն տանջվի «անհատական մոտեցում և պայմաններ» ստեղծել դեմենցիայի, շաքարախտի և քաղցկեղի պարագայում, այլ անմիջապես կներգործեն ծերացման աղբյուրի վրա:

Գիտական թիմի փոխանցմամբ՝ մետֆորմին կոչվող դեղամիջոցը, որն ի սկզբանե ստեղծվել է շաքարախտի բուժման համար ու բավական մատչելի է, բարեհաջող փորձարկվել է կենդանիների վրա ու դրական արդյունք է տվել դրանց կյանքի տևողությունը երկարացնելու հարցում: Օրինակ` մկների պարագայում դեղամիջոցը 40 տոկոսով երկարացրել է դրանց կյանքի տևողությունը:

Пожилые люди

Այս արդյունքները տեսնելուց հետո ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են թույլ տալ մետֆորմինը փորձարկել նաև մարդկանց վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ մետֆորմինը զգալի ավելացնում է թթվածնային մոլեկուլների քանակը բջիջներում, ինչի շնորհիվ մարդը դառնում է ավելի առողջ, առույգ ու երկարակյաց։

Ինչպես նշում են գիտնականները, «կան բոլոր նախադրյալներն անհնարինին հավատալու համար: Եթե 20 տարի առաջ ծերացումը կենսաբանական հանելուկ էր, ապա այժմ մենք սկսում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում»:

Սա կլինի իսկապես հեղափոխական դարաշրջան` ծերացման դեմ պայքարի բնագավառում, հայտնում է պարբերականը: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:37
27 Մարտի 2017
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
20:21
25 Մարտի 2017
Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո:
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը:
19:45
12 Մարտի 2017
Apple-ի նոր սմարթֆոնը կարող է կոչվել iPhone Edition
Ներկայում ընկերությունը փորձարկում է նոր iPhone-ի նախատիպերը:
18:25
05 Մարտի 2017
Գիտնականները ստեղծել են առաջին ԴՆԹ-համակարգիչը
Մանչեսթերի համալսարանի մասնագետները ԴՆԹ-ի հիման վրա հաշվիչ համակարգ են մշակել:
21:08
20 Փետրվարի 2017
Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ
Բոհումի Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, թե ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է ուղեղի կիսագնդերի հետ։
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց: