484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի գրասենյակն է բացվել Բյուրականի աստղադիտարանում
13:35
23 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի գրասենյակն է բացվել Հայաստանի գիտությունների ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի աստղագիտական ասոցիացիայի փոխնախագահ Արեգ Միքայելյանը:

Աստղագիտության միջազգային միության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանը ճանաչվել է աստղագիտության տարածաշրջւանային կենտրոն: Աստղադիտարանն ընդգրկվել է նաև ԱՊՀ երկրների նորարարական գործակցության միջպետական ծրագրում:

«Այդ նորությունը ես համարում եմ վերջին տարիներին հայկական գիտության ամենամեծ հաջողությունը: Մեզ շնորհել են տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակ, իսկ միջազգային կազմակերպության ճանաչումն արդեն շատ բան է ասում: Դա նշանակում է, որ մենք համակարգելու ենք աստղագիտության զարգացումը տարածաշրջանում»,- նշեց նա:

Միքայելյանի խոսքով, Հայաստանը դարձել է աշխարհում աստղագիտական ութ տարածաշրջանային կենտրոններից մեկը, որոնց աշխատանքը համակարգում է Քեյփթաունում տեղակայված միջազգային կենտրոնը:


Փորձագետի խոսքով, բազմաթիվ ծրագրված նախագծերի իրագործման համար պահանջվում է պետության ֆինանսական աջակցությունը: Նա նշեց, որ գրասենյակի բացման համար Աստղագիտական միջազգային միությունը 5 հազար եվրո է տրամադրել:


ՀՀԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային գեղատեսիլ լանջին։
Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից են` աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ Աստղադիտարանը որպես ճարտարապետական համալիր՝ բաղկացած հիմնական և օժանդակ կառույցներից, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։

 1998 թվականից Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։ Հայաստանի կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանը հայտարարվել է հանրապետության ազգային սեփականություն:
-0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:48
27 Ապրիլի 2017
Հայկական սմարթֆոններն ու պլանշետները հետաքրքրել են Բոլիվիային
Բոլիվիայի առաջին պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան մայիսի 21-28-ը:
19:50
22 Ապրիլի 2017
Համակարգիչները հնարավոր կլինի կառավարել մտքի ուժով
Մտքի ուժով համակարգչի կառավարաման մեթոդներ են մշակվում։
16:06
19 Ապրիլի 2017
Հսկայական փայլուն աստերոիդ է մոտենում Երկրին
Մոտ մեկուկես կիլոմետր լայնություն ունեցող JO25 աստերոիդ է մոտենում Երկիր մոլորակին։
13:01
18 Ապրիլի 2017
Գիտնականները սմարթֆոնների կախարդական ապակի են ստեղծել ԱՄՆ–ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար ապակի են ստեղծել, որն օժտված է ինքնավերականգնման հատկությամբ։
17:22
16 Ապրիլի 2017
Գիտնականները մշակել են սարք, որը օդից խմելու ջուր է հավաքում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են սարք, որը թույլ է տալիս շրջակա օդից մաքուր ջուր ստանալ:
16:10
16 Ապրիլի 2017
Facebook–ը սկսել պայքարել ֆեյքերի դեմ
Աշխարհի ամենատարածված Facebook սոցցանցը լայնածավալ բացատրողական արշավ է սկսել կեղծ լուրերի դեմ պայքարի ոլորտում։
14:40
16 Ապրիլի 2017
Սատուրնի արբանյակի վրա կարող է կյանք լինել. գիտնականներ
Գիտնականները երկրաջերմային աղբյուրներ են հայտնաբերել Սատուրնի արբանյակ Էնցելադայի վրա:
11:47
11 Ապրիլի 2017
Microsoft Word-ի բոլոր տարբերակները վտանգավոր խոցելիություն են պարունակում
FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ Microsoft Word-ի բոլոր տարբերակներում «զրոյական օրվա» խոցելիություն է հայտնաբերվել:
14:37
10 Ապրիլի 2017
Ռոստելեկոմը Կապի և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիա կստեղծի հայկական բուհերից մեկում
Հայաստանում Ռոստելեկոմ ընկերությունն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը երկուշաբթի ստորագրեցին համագործակցության հուշագիր։
12:30
05 Ապրիլի 2017
Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել «տիեզերական հրեշին»
2014 JO25 աստերոիդը հայտնաբերվել է 2014 թվականին:
20:37
27 Մարտի 2017
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
20:21
25 Մարտի 2017
Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո: