438.37
4.44
404.03
+8
Եղանակը Երևանում
Հայ

Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին

20:17
20 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման և ստեղծարար սոցիալական ցանցի թիմին։

PicsArt –ը լայն հնարավորություններով հայտնի գրաֆիկական խմբագիր է, որը մշակվել է հայկական թիմի կողմից 2011 թվականին։

Ինչպես հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, թրպես Նվաճումների տնօրեն՝ Նատալյան ստեղծարար միջոցներով զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի և կոգեշնչի PicsArt համայնքին։ Նատալյա Վոդյանովան ընդգրկվել է նաև PicsArt-ի խորհրդատվական խորհրդի կազմում։

Ինչպես հայտնել է PicsArt ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը, թիմն ուրախ է ողջունել տաղանդավոր և օրինակելի Նատալյային մեր ընտանիքում։

«Նատալյան տարիներ շարունակ ոգեշնչում է աշխարհին իր նորաձևության և սոցիալական գործունեությամբ: Նա նորաձևության և բարեգործության ասպարեզում տարիների իր հարուստ փորձը կհամադրի PicsArt-ի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող համայնքի ստեղծարարության հետ»,– նշել է նա։

Նատալյա Վոդյանովայի նոր դերը նրա սոցիալական ակտիվության տրամաբանական շարունակությունն է, որը համընկնում է PicsArt-ի առաքելության հետ՝ ստեղծել իմաստալից ու միաժամանակ գեղեցիկ նկարներ։ Ավելին, Վոդյանովան ստեղծագործականությունը դիտարկում է որպես հզոր ու համախմբող գործիք, որը կոչված է ուրախ և գրավիչ ձևով մարդկանց միավորել սոցիալական խնդիրների շուրջ: Նատալյան հիմնադրել է Elbi բարեգործական թվային հարթակը, որը բարեգործական միջոցներ ներգրավելու առաքելություն ունի եւ միաժամանակ խրախուսում է օգտատերերի ստեղծարար ակտիվությունը բարեգործական միջոցառումներում։

«Ես ոգևորված եմ լինել այն համայնքի մասնիկը, որտեղ միլիոնավոր մարդիկ համախմբված են համատեղ ստեղծագործելու ու նկարներով կիսվելու գաղափարի շուրջ»,– ասել է Վոդյանովան։
Նա նշել է, որ PicsArt-ի օգտատերերը համատեղ օրական ստեղծում են միլիոնավոր նկարներ, որն ավելի գնահատելի է, քան սոցիալական ցանցերում զուտ նկարներ թերթելն ու հավանելը։

«Այստեղ ես հստակ տեսնում եմ հանրության ուշադրությունը կարեւոր սոցիալական խնդիրների շուրջ համախմբելու հնարավորությունը», նշել է Նատալյա Վոդյանովան: «Ես միանում եմ PicsArt-ին, քանի որ հավատում եմ, որ մարդիկ առավել ստեղծարար են, երբ ունեն ինքնաարտահայտման ազատություն ու կարեւոր առաքելություն, որի համար էլ ստեղծագործում են», – ավելացրել է Վոդյանովան։

Загружается новость ... "Право"

Նախորդ տարի Նատալյան մասնակցել է PicsArt-ի #TreeOfLife կրծքով կերակրման խրախուսական նախաձեռնությանը, որը շատ արագ տարածվել էր ու մեծ աղմուկ ստեղծել համացանցում։ Նատալյան և տասնյակ հազար այլ մայրեր կրծքով կերակրման նկարները վերածեցին արվեստի գործերի ու տարածեցին համացանում:

Այսօրվանից սկսած կարելի է միանալ և հետևել Նատալյայի PicsArt-ի էջին՝ picsart.com/natasupernova, որի միջոցով Վոդյանովան պատրաստվում է իր երկրպագուների ու PicsArt համայնքի համար պարբերաբար ստեղծարարական ֆլեշմոբեր և մրցույթներ կազմակերպել: Այժմ Նատալյան առաջարկում է օգտվել PicsArt-ի իր էջում գտնվող ոգեշնչող սթիկերներից, որոնք անվճար հասանելի են օգտագործման ու վերախմբագրման համար։

PicsArt –ը լուսանկարների խմբագրման առաջատար հավելված է և ստեղծարար մարդկանց սոցցանց։ PicsArt–ի օգնությամբ կարելի է խմբագրել և մշակել պատկերներ, ինչպես նաև մասնակցել լուսանկարների ռեմիքսների և բազմաթիվ ստեղծարար մրցումների։

Հավելվածում հասանելի է խմբագրման ավելի քան 3 հազար գործիք, հատուկ ֆոտոէֆեկտներ և խմբագրման ավելի քան 10 մլն լուսանկարներ` ներառյալ ավելի քան 1 մլն ստիկերներ, ինչը PicsArt–ը դարձնում է բաց հասանելիությամբ լուսանկարների խոշորագույն պահոց։ Հավելվածը բեռնվել է ավելի քան 400 մլն անգամ և ամսական ավելի քան 90 մլն օգտատերեր օգտվում են PicsArt–ից։ Հավելվածը հասանելի է աշխարհի 20 լեզուներով։ Հավելվածն անվճար հասանելի է iOS–ի, Android–ի և Windows–ի օգտատերերի համար։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին