438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Շփումը սոցիալական ցանցերում երկարացնում է կյանքը

18:09
03 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սոցիալական մեդիայի չափավոր կիրառումն ազդում է կյանքի տևողության վրա: Գիտնականների կարծիքով, կարևորը, որ վիրտուալ տարածությունն իրական կապերի և կենդանի շփման մաս լինի:

«Ամենայն հավանականությամբ, առցանց շփումը կարող է օգտակար լինել առողջությանը: Գլխավորը, որ բավականաչափ ժամանակ մնա իրական շփման համար», - ասում է Սան Դիեգոյի (ԱՄՆ) Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Ուլյամ Հոբսը, գրում է vokrugsveta.ru կայքը։ 

соцсети

Հոբսը և նրա գործընկերները հետազոտության շրջանակում համակարգչային ծրագրի միջոցով վերլուծել են 1945-1989 թ.-ի միջակայքում ծնված և Facebook-ում գրանցված Կալիֆոռնիայի 12 մլն բնակիչների տվյալները: Այդ տվյալները համադրվել են Կալիֆորնիայում մահացության վերաբերյալ տվյալների հետ:

Пенсионеры за работой

Հատուկ ալգորիթմի շնորհիվ հաստատվել է կես տարվա ընթացքում սոցիալական ցանցերից օգտվելու հաճախականությունը, ինչպես նաև` նահանգում մահացության մակարդակը: Պարզվել է, որ Facebook-ի օգտատերերն ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր չեն օգտվում սոցիալական ցանցերից: Այդ պարագայում մահացության հավանականությունը նվազում էր 12 տոկոսով: Որպես հավանական բացատրություն` մասնագետներն առաջարկում են Համացանցում և սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնող մարդկանց ավելի բարձր եկամուտը:

социальные сети, интернет

Հետազոտողները հայտնաբերել են նաև, որ սոցիալական ցանցերում ընկերների քանակն ազդում է մահվան ռիսկերի վրա: Որքան ավելի լայն է շփման միջավայրը, այնքան ավելի քիչ է եղել Facebook-ի օգտատերերի շրջանում մահացությունը: Նույնը վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր ավելի հաճախ են լուսանկար հրապարակում: Գիտնականների կարծիքով, լուսանկարների առկայությունը էջում վկայում է այլ մարդկանց հետ ակտիվ շփման մասին: Հենց այդ փաստը կարող է ազդել սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում մահացության մակարդակի նվազման վրա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին