478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նախատեսված Digitec-2015 տեխնոլոգիական ցուցահանդեսը կհավաքի ռեկորդային թվով մասնակիցներ
17:47
01 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 2–4–ը Հայաստանում կանցկացվի Digitec-2015 տեխնոլոգիական 11–րդ ցուցահանդեսը և կհավաքի ռեկորդային թվով մասնակիցներ, հինգշաբթի լրագրողներին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Ցուցահանդեսը ռեկորդ է սահմանել մասնակիցների քանակով, որոնց թիվը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 70 տոկոսով և կազմում է 170 ընկերություն։ Ակնկալում էինք, որ կմասնակցի մոտ 140 ընկերություն», – նշեց Վարդանյանը, հաղորդում է telecom.arka.am պորտալը։

Նրա խոսքով` միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են, որ այցելուների թիվը կհասնի 40 հազարի և ավել։

«Այս տարի Digitec-2015–ին մասնակցում են ընկերություններ` ԱՄՆ–ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից», – նշեց Վարդանյանը։

Նա հույս հայտնեց, որ Digitec–ի անցկացումը հնարավորություն կտա սկսել ավելի ընդգրկուն համագործակցություն օտարերկրյա ընկերությունների հետ։

Վարդանյանը նշեց, որ Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը համախմբեց համայն հայությանն ու տեխնոլոգիական առաջնորդներին։ Նրա խոսքով` Digitec–ին մասնակցող հայերի մի մասը Հայաստան է այցելել ԱՄՆ–ից։

Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանն իր հերթին նշեց, որ իր գլխավորած ընկերությունը, որը Digitec–ի պլատինե հովանավորն է, ցուցահանդեսի այցելուների համար պատրաստել է անակնկալներ, որոնց մասին նրանք կիմանան վաղը։

«Digitec–ին մենք մասնակցում ենք 6–րդ անգամ անընդմեջ և ամեն անգամ նկատում ենք, թե ինչպես են փոխվում տաղավարները։ Մենք շատ ենք կարևորում այս միջոցառումը, որը հնարավորություն է ընձեռում շփվել բոլոր բաժանորդների հետ, հասկանալ նրանց խնդիրներն ու ներկայացնել նորագույն գաղափարները», – ասաց Եսայանը։

Նրա խոսքով` Digitec–ի շրջանակում Ucom ընկերությունը կներկայացնի նաև հեռուստատեսության ոլորտի ժամանակակից լուծումներ, ինչպես նաև LTE տեխնոլոգիայի հիման վրա գործող  4G ցանցեր։

Ցուցահանդեսն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, միջոցառման պլատինե հովանավորը Ucom ընկերությունն է։ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը Digitec–ի մշտական ինֆորացիոն հովանավորն է։

Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնադրվել է 2000 թ.–ին` այս ոլորտում գործող ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը  խթանելու, ՏՏ ոլորտի հետազոտությունները խրախուսելու համար։ Միության մեջ ներառված են Հայաստանի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող տասնյակ ընկերություններ։

«Ucom» (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է հեռահաղորդակցային ծառայությունների մատուցմամբ։ Ericsson–ի օժանդակությամբ, ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` մատուցելով ինտերնետ, IP-հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ericsson-ի հետ համատեղ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց՝ տրամադրելով ինտերնետի, IP-հեռուստատեսության և հեռախոսային ծառայություններ: –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:17
20 Հուլիսի 2017
Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին
Սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման և ստեղծարար սոցիալական ցանցի թիմին։
21:07
19 Հուլիսի 2017
Գիտնականները պարզել են, թե ինչի կարող է հանգեցնել ճարպակալումը
Ամերիկացի գիտնականները սահմանել են մարմնի զանգվածի ավելացման վտանգավոր տեմպերը։
19:00
16 Հուլիսի 2017
iPhone 8–ն ամենաանսովոր կորպուսը կունենա (ՖՈՏՈ)
2017 թ.–ին Apple–ի ֆլագմանը հասանելի կլինի չորս գունային տարբերակով։ Դրանցից մեկը հայելային կլինի։
15:03
16 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Տիեզերքի ամենափոքր աստղը
Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է գիտությանը հայտնի է ամենափոքր աստղը:
17:55
15 Հուլիսի 2017
Կոլիբրիի ստեղծած օդային հոսանքը ցուցադրել են տեսանյութում (ՎԻԴԵՈ)
Գիտնականներն օգտագործում են ծուխը` թռչնի շարժունակությունը հետազոտելու համար։
16:47
15 Հուլիսի 2017
Կույրերի համար ինտելեկտուալ հավելված` Microsoft–ից
Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր բջջային հավելված, որը կոչված է օգնել կույր մարդկանց առօրյա կյանքում։
14:10
15 Հուլիսի 2017
Երկարակեցության սուրճ
Բժշկական գրականությունում մշտապես հայտնվում են հաղորդումներ սուրճի օգտակար հատկությունների մասին:
20:57
09 Հուլիսի 2017
Facebook-ը խմբային տեսաչատերի հավելված է մշակում
Facebook–ը ավտոնոմ հավելված է մշակում խմբային տեսաչատերի համար։
15:40
09 Հուլիսի 2017
Հաջողությամբ փորձարկվել է քաղցկեղի դեմ պատվաստանյութը
Ամերիկացի, գերմանացի և ավստրիացի  ուռուցքաբանները կլինիկական փորձարկումներ են անցկացրել:
20:47
05 Հուլիսի 2017
Samsung-ը կթողարկի Galaxy S8-ի փոքրացված տարբերակը
Samsung ընկերությունը թողարկման է պատրաստում իր ֆլագմանյան սմարթֆոնի փոքրացված տարբերակը:
21:30
02 Հուլիսի 2017
Գիտնականները զգուշացրել են ուղեղի ճճվային կաթված առաջացնող համաճարակի մասին
ԱՄՆ հետազոտողները հայտնաբերել են, որ առնետային թոքային Angiostrongylus cantonensis որդը տարածվել Ֆլորիդա նահանգի հինգ շրջաններում:
11:37
30 Հունիսի 2017
Գիտնականները գտել են Հայաստանի և Արցախի կանանց գենետիկ ծագման առանձնահատկությունը
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության կանանց հաատվածը վերջին ութ հազար տարվա ընթացքում գենետիկ տեսանկյունից գրեթե չի փոխվել։