486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Ոստանիկ Մարուխյանը
19:11
20 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նոր ռեկտոր է ընտրվել Ոստանիկ Մարուխյանը:

Բուհի հոգաբարձուների խորհրդի նիստին Մարուխյանի թեկնածության օգտին ստացվել է 19 ձայն, իսկ նրա մրցակից՝ գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի օգտին՝ 12 ձայն: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Նիստին ներկա է եղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ոստանիկ Մարուխյանը 2001-2011 թթ.-ին զբաղեցրել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի իրավահաջորդն է, որը հիմնադրվել է 1933 թ.-ին:

Ավելի քան 80 տարվա գործունեության ընթացքում բուհն ավարտել է ավելի քան 115 հազար մասնագետ, ովքեր զգալի ներդրում են կատարել Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, ինչպես նաև ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:

Այսօր բուհը, որտեղ ուսում է ստանում ավելի քան 10 հազար ուսանող, մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում և Կապանում: Բուհը պատրաստում է ճարտարագետ-բակալավրերի՝ 29 մասնագիտություններով, ճարտարագետ-մագիստրոսների՝ 32 մասնագիտություններով և ճարտարագետ-հետազոտողների՝ 17 մասնագիտություններով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց:
14:39
05 Փետրվարի 2017
Hater: ծանոթությունների հավելված ատելության հիման վրա
Կատակերգու և «Գոլդման Սաքս»-ի նախկին աշխատակից Բրենդան Ալպերը հայտարարել է Hater ծանոթությունների հավելվածի գործարկման մասին:
13:15
05 Փետրվարի 2017
Մտավոր աշխատանքը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը
Մեյո կլինիկայի նյարդակենսաբանները կարծում են, որ կոգնիտիվ կարողությունների տարիքային վատացումը կարելի է կանխել:
15:36
30 Հունվարի 2017
Ճապոնիայում ստեղծել են սմարթֆոն, որը կարելի է լվանալ օճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս սմարթֆոնի առանձնահատկությունն այն է, որ այն կարելի է լվանալ օճառով և տաք ջրով:
19:49
28 Հունվարի 2017
Դատաստանի օրվա ժամացույցի սլաքներն առաջ են տրվել Թրամփի պատճառով
Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները, որոնց շարժումը արտացոլում է միջուկային պատերազմի և կլիմայի հետ կապված վտանգի մակարդակը, որոշվել է 30 վայրկյանով առաջ տալ նոր ռիսկերի վերլուծությունից հետո:
17:50
28 Հունվարի 2017
Facebook-ը սկսել է գովազդ տեղադրել Messenger-ում
Facebook սոցիալական ցանցը Messenger շարժական հավելվածում թեստային ռեժիմով գործարկել է գովազդի տեղադրում:
19:11
22 Հունվարի 2017
Սուրճ՝ սրտի համար
Սուրճը պաշտպանում է սիրտը բորբոքումից: