480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մեդիտացիան նվազեցնում է մարդու գլխուղեղի դեգեներատիվ փոփոխության ռիսկը
21:46
26 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Կանոնավոր մեդիտացիան կարող է նվազագույնի հասցնել տարեց մարդկանց մոտ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկերը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս եզրակացությանն են հանգել գիտնականները, ովքեր իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Frontiers in Psychology–ում։

Մարդկանց կյանքի տևողությունը վերջին 40 տարում զգալիորեն երկարել է, միաժամանակ մարդու գլխուղեղի տարիքային ծերացման գործընթացը դեռևս չի հաջողվում կանգնեցնել, ինչը տարեց մարդկանց մոտ զգալիորեն ավելացնում է հոգեկան հիվանդությունների և նեյրոդեգեներատիվ փոփոխությունների ռիսկը։

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ հետազոտել են 24–77 տարեկան 28 տղամարդկանց և 22 կանանց գլխուղեղները և զարմանալի եզրակացություններ արել։ Թեև բոլոր մարդկանց մոտ նկատվել է գլխուղեղի մոխրագույնի նյութի քանակի տարիքային նվազում, այնուհանդերձ կանոնավոր կերպով մեդիտացիայով զբաղվող մարդկանց մոտ մոխրագույն նյութի մեծ մասն ավելի լավ է պահպանված եղել։

Գիտնականները նշել են, որ չեն կարող պնդել, թե մեդիտացիայի և գլխուղեղում առկա մոխրագույն նյութի պահպանման մեջ ուղիղ պատճառահետևանքային կապ կա, քանի որ չափազանց շատ են ուրիշ գործոնները, որոնք ազդում են մարդու գլխուղեղի վիճակի վրա, այդ գործոնների թվում են մարդու կենսակերպը, բնավորության գծերը և գենետիկ առանձնահատկությունները։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
01 Դեկտեմբերի 2016
Nestle–ն 40%–ով կպակասեցնի շոկոլադի քաղցրությունը, բայց համային որակները չեն փոխվի
Շվեյցարական Nestle ընկերությունը գտել է իր շոկոլադում շաքարի պարունակությունը նվազեցնելու ձևը։
16:26
30 Նոյեմբերի 2016
Հայտնի են դարձել կյանքը երկարացնող մարզաձևերը
Արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։
22:15
29 Նոյեմբերի 2016
Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել
2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone:
17:18
28 Նոյեմբերի 2016
Երկրի մակերևույթից 1000 կմ խորության վրա օվկիանոս է հայտնաբերվել
Երկրաֆիզիկոսների միջազգային խումբն առաջին անգամ Երկրի ստորին շերտի վերին հատվածում ջուր պարունակող հեղուկների առկայության ուղիղ ապացույցներ է հայտնաբերել։
16:18
28 Նոյեմբերի 2016
Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում ըստ National Geographic–ի
National Geographic  աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրն ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։
20:55
27 Նոյեմբերի 2016
Չափավոր սնվելը բարելավում է տրամադրությունը
Չափավոր սնվելն օգնում է ոչ միայն քաշ գցել, այլ նաև բարելավել հոգեբանական վիճակը:
19:45
27 Նոյեմբերի 2016
Ինչպիսի՞ն կլինի կյանքը Երկրի վրա Մարսի անհետացման դեպքում. գիտնականներ
ԱՄՆ-ի և ՄԱԷ-ի գիտնականները ներկայացրել են Երկիր մոլորակի կենսապայմանները:
19:20
26 Նոյեմբերի 2016
Նոր iPhone–ներն ապակե կորպուս և անլար լիցքավորում կունենան
2017 թվականին կլրանա առաջին սերնդի iPhone–ի թողարկման տասը տարին, այդ իսկ պատճառով շատերը սպասում են, որ Apple–ը կնորացնի իր սմարթֆոնների արտաքին տեսքը։
18:32
26 Նոյեմբերի 2016
Հայտնի է դարձել նիհարելուն խանգարող պատճառը
Աղիներում ապրող բակտերիաները կարող են դառնալ նիհարելուց հետո ավելորդ քաշի վերականգնման պատճառ։
16:24
26 Նոյեմբերի 2016
Պաղպաղակն ազդում է մարդու մտավոր կարողությունների վրա
Ճապոնացի գիտնականը հայտնաբերել է, որ մարդիկ, ովքեր նախաճաշում են պաղպաղակով, ավելի խելացի են դառնում:
17:47
23 Նոյեմբերի 2016
Ստեղծվել է ակնթարթորեն վերալիցքավորվող մարտկոց
Գիտնականները  մշակել են ճկուն սուպերկոնդենսատորների արտադրության նոր մեթոդ։
14:16
23 Նոյեմբերի 2016
Facebook-ը անվճար Wi-Fi–ի որոնման ֆունկցիա է թեստավորում
Facebook ընկերությունը սկսել է թեստավորել ֆունկցիա, որը նախատեսված է հասարակական վայրերում անվճար Wi-Fi որոնելու համար: