483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք օլիմպիադային անվտանգության երաշխիքների տրամադրման դեպքում. նախարար
13:38
11 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ դպրոցականները կմասնակցեն Բաքվում կայանալիք Քիմիայի 47–րդ միջազգային օլիմպիադային միայն պետական մակարդակով անվտանգության երաշխիքների տրամադրման դեպքում, հայտարարեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Առաջնահերթ խնդիրը մեր երեխաների անվտանգությունն է։ Եթե պետական մակարդակով անվտանգության երաշխիքներ չտրամադրվեն, ապա մեր մասնակցությունը Ադրբեջանի պատճառով հարցականի տակ կհայտնվի։ Ավելին, մենք չենք մասնակցի օլիմպիադային», – երկուշաբթի լրագրողներին ասաց Աշոտյանը։

Նրա խոսքերով` Հայաստանն արդեն դիմել  է Ադրբեջանին երաշխիքներ ստանալու հարցով, սակայն պատասխան դեռ չի ստացել։ Եթե Հայաստանը չմասնակցի Բաքվում կայանալիք օլիմպիադային, ապա հայ ուժեղ աշակերտները կզրկվեն օլիմպիադային մասնակցելու հնարավորությունից, դա կարող է նաև հանգեցնել միջազգային օլիմպիադաներին Հայաստանի մասնակցության ժամանակավոր դադարին։

«Որոշել եմ ինքս ուղեկցել երեխաներին, քանի որ դա ճիշտ եմ համարում», – ասաց Աշոտյանը։

Քիմիայի 47–րդ միջազգային օլիմպիադան կանցկացվի Բաքվում հուլիսի 20–29–ը։ Հայկական կողմին հրավեր է ուղարկել օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևան։ Ուշադրություն դարձնելով նմանատիպ միջոցառումներին հայ դպրոցականների մասնակցության կարևորությանը` որոշում է ընդունվել, որ հայկական օլիմպիական թիմը կմասնակցի Բաքվի օլիմպիադային։ Այս պահին իրականացվում են թիմին նախապատրաստելու աշխատանքները։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:37
27 Մարտի 2017
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
20:21
25 Մարտի 2017
Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո:
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը:
19:45
12 Մարտի 2017
Apple-ի նոր սմարթֆոնը կարող է կոչվել iPhone Edition
Ներկայում ընկերությունը փորձարկում է նոր iPhone-ի նախատիպերը:
18:25
05 Մարտի 2017
Գիտնականները ստեղծել են առաջին ԴՆԹ-համակարգիչը
Մանչեսթերի համալսարանի մասնագետները ԴՆԹ-ի հիման վրա հաշվիչ համակարգ են մշակել:
21:08
20 Փետրվարի 2017
Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ
Բոհումի Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, թե ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է ուղեղի կիսագնդերի հետ։
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց: