484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԳԱԱ անդամները 2014 թ.–ին հեղինակավոր միջազգային գիտական հրատարակություններում հրապարակել են 782 հոդված
18:20
03 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԳԱԱ անդամները 2014 թ.–ին հրապարակել են 782 հոդված հեղինակավոր միջազգային գիտական հրատարակություններում, հայտարարեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ուրբաթ ամենամյա ընդհանուր ժողովի ժամանակ, որը նվիրված է Ակադեմիայի 2014 թ.–ի գիտական և գիտա–կազմակերպչական գործունեության հիմնական արդյունքներին։

Նրա խոսքերով` 2014 թ.–ին ԳԱԱ անդամները տարբեր թեմաներով հրապարակել են 18 մենագրություն։

Ակադեմիան 2014 թ.–ի ընթացքում թեմատիկ, նպատակային գիտական ուսումնասիրությունների և այլ ծրագրերի ֆինանսավորման համար պետբյուջեից ստացել է մոտ 6.24 մլն դրամ, իսկ աշխատավարձերի ընդհանուր ֆոնդը կազմել է 5,4 մլրդ դրամ։

Ինչպես նշեց Մարտիրոսյանը, ԳԱԱ աշխատակիցների միջին աշխատավարձը 2014 թ.–ին կազմել է մոտ 104 հազար դրամ` առանց արտաբյուջետային միջոցների։

ԳԱԱ նախագահը տեղեկացրեց, որ հիմա ԳԱԱ համակարգում ներառված է 62 ակադեմիկոս և 60 թղթակից անդամ։ ԳԱԱ աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է 4027, որոնցից 2450–ը գիտ. աշխատողներ են, 327–ը` գիտությունների դոկտոր, 1085–ը` գիտության թեկնածու, 1038–ը` գիտական աստիճան չունեցող աշխատակիցներ։

Մարտիրոսյանը նաև նշեց, որ 2014 թ.–ի ընթացքում ակտիվացել է Ռուսաստանի, Բելառուսի, ԵՄ երկրների գիտատեխնիկական կենտրոնների հետ ԳԱԱ–ի համագործակցությունը։

Ամենամյա ընդհանուր ժողովին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ԳԱԱ ակադեմիկոս–քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը զեկուցեց ՀՀ ԳԱԱ 2014 թ.–ի գիտա–կազմակերպչական գործունեության մասին։

Ամենամյա ժողովի ժամանակ ներկայացվեց նաև ԳԱԱ ակադեմիկոսներ Գագիկ Ղազինյանի, Աշոտ Մելքոնյանի և Ռուբեն Սաֆրաստյանի կողմից պատրաստված «Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման քաղաքա–իրավական խնդիրները» թեմայով զեկույցը։

Ժողովից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2014 թ.–ին կյանք հեռացած ԳԱԱ անդամներ Գրիգոր Գուրզադյանի, Սևան Արևշատյանի, Ալբերտ Պողոսյանի և Աննա Բոյաջյանի հիշատակը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը:
19:45
12 Մարտի 2017
Apple-ի նոր սմարթֆոնը կարող է կոչվել iPhone Edition
Ներկայում ընկերությունը փորձարկում է նոր iPhone-ի նախատիպերը:
18:25
05 Մարտի 2017
Գիտնականները ստեղծել են առաջին ԴՆԹ-համակարգիչը
Մանչեսթերի համալսարանի մասնագետները ԴՆԹ-ի հիման վրա հաշվիչ համակարգ են մշակել:
21:08
20 Փետրվարի 2017
Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ
Բոհումի Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, թե ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է ուղեղի կիսագնդերի հետ։
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց:
14:39
05 Փետրվարի 2017
Hater: ծանոթությունների հավելված ատելության հիման վրա
Կատակերգու և «Գոլդման Սաքս»-ի նախկին աշխատակից Բրենդան Ալպերը հայտարարել է Hater ծանոթությունների հավելվածի գործարկման մասին:
13:15
05 Փետրվարի 2017
Մտավոր աշխատանքը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը
Մեյո կլինիկայի նյարդակենսաբանները կարծում են, որ կոգնիտիվ կարողությունների տարիքային վատացումը կարելի է կանխել: