484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ՏՏ արտադրանքի ՌԴ արտահանման ծավալը կազմում է ընդամենը 7%
14:00
02 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ՏՏ հատվածը մեծ չօգտագործված ներուժ ունի Ռուսաստանի հետ, հինգշաբթի լրագրողներին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքերով` հայկական ՏՏ արտահանման ծավալում Ռուսաստանը կազմում է ընդամենը 7%-ը, այն դեպքում, որ ԱՄՆ շուկային բաժին է ընկնում հայկական ՏՏ արտադրանքի արտահանման 60%-ը։

«Հաշվի առնելով այն, որ մենք տիրապետում ենք այդ շուկայի լեզվին, մշակույթին, դա նշանակում է, որ մեր ռուսական շուկա մեր արտահանման ներուժը գործնականում չի օգտագործվում»,- ասաց Վարդանյանը, հայտնում է telecom.arka.am հեռահաղորդակցային պորտալը։

Նա ընդգծեց, որ կապերի զարգացման համար նախևառաջ անհրաժեշտ է երկկողմանի վստահելի հարաբերություններ հաստատել ընկերությունների միջև, որոնք հետագայում կարող են վերածվել կոնկրետ համատեղ ծրագրերի։

Նա միաժամանակ նշեց, որ եթե այսօր Հայաստանը ռուսական շուկա արտահանում է եռաչափ մոդելավորման, անիմացիայի, խաղերի և շարժական հավելվածների  ոլորտի ՏՏ արտադրանք, ապա ապագայում կոոպերացիայի հաստատման դեպքում այդ ուղղությունները կարող են մեծանալ և ներառել բարձր տեխնոլոգիաների ոլորտները։

Վարդանյանն ընդգծեց նաև, որ հայկական օրենսդրությունը սթարթափերի առումով բավականին ազատական է, կառավարությունը նախատեսել է էական արտոնություններ, ինչը կարող է առիթ դառնալ Հայաստանում համատեղ հայ-ռուսական start-up ընկերությունների գրանցման համար։

2000 թ.––ին ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարեց հեռանկարային ոլորտ երկրի տնտեսության համար։ 2014 թ.–ի հունվարի 1–ի տվյալներով` Հայաստանում գրանցված է ՏՏ ոլորտում գործող ավելի քան 380 ընկերություն, որոնցից 159–ը օտարերկրյա կապիտալով են կամ օտարերկրյա խոշոր ընկերությունների ներկայացուցչություններ են։

Հայաստանի ՏՏ ոլորտն ամեն տարի ապահովում է մոտ 20–25 տոկոս աճ։ Հայաստանի ՀՆԱ–ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմում է 3,8 տոկոս։ Ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն` 2018 թ.–ին նախատեսվում է ապահովել ՏՏ ոլորտի 1 մլրդ դոլարի շրջանառություն։

ՀՀ խորհրդարանը 2014թ. դեկտեմբերի 17–ին երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրինագիծը և «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների կատարումը։ Օրինագծով նախատեսվում է ստեղծել ՏՏ ոլորտում պետական օժանդակության` Հայաստանի համար նոր համակարգ։ Մասնավորապես, օրենսդրական փաթեթով ենթադրվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ոլորտում սկսնակ ընկերությունների (start-up) համար հարկային տեսանկյունից։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը:
19:45
12 Մարտի 2017
Apple-ի նոր սմարթֆոնը կարող է կոչվել iPhone Edition
Ներկայում ընկերությունը փորձարկում է նոր iPhone-ի նախատիպերը:
18:25
05 Մարտի 2017
Գիտնականները ստեղծել են առաջին ԴՆԹ-համակարգիչը
Մանչեսթերի համալսարանի մասնագետները ԴՆԹ-ի հիման վրա հաշվիչ համակարգ են մշակել:
21:08
20 Փետրվարի 2017
Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ
Բոհումի Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, թե ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է ուղեղի կիսագնդերի հետ։
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց:
14:39
05 Փետրվարի 2017
Hater: ծանոթությունների հավելված ատելության հիման վրա
Կատակերգու և «Գոլդման Սաքս»-ի նախկին աշխատակից Բրենդան Ալպերը հայտարարել է Hater ծանոթությունների հավելվածի գործարկման մասին:
13:15
05 Փետրվարի 2017
Մտավոր աշխատանքը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը
Մեյո կլինիկայի նյարդակենսաբանները կարծում են, որ կոգնիտիվ կարողությունների տարիքային վատացումը կարելի է կանխել: