484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում 2015թ.–ին կսկսեն աշխատել արհեստական սիրտ ստեղծելու ուղղությամբ
13:04
02 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Սարքավորումների արտադրությամբ զբաղվող կորպորացիան և Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը նախատեսում են արդեն 2015թ.–ին արհեստական սիրտ ստեղծել, ՌԻԱ Նովոստիին է հայտնել կորպորացիայի բժշկական սարքավորումների մշակման և արտադրության ուղղվածության ղեկավար Ալեքսանդր Կուլիշը։

Նա պարզաբանել է, որ արհեստական սրտի` գոյություն ունեցող օրինակներն իրենցից ներկայացնում են արտաքին սարք, որը թույլ է տալիս օրգանը փոխարինել մինչև սրտի փոխպատվաստումը։ Մշակվող սարքը կկարողանա հիվանդին ապահովել լիարժեք կյանք ապահովել, «ոչ թե մինչև վիրահատություն ապրելու հնարավորություն, այլ` որակյալ կյանք` նոր սրտով»։

«ՄԱԻ–ի հետ համատեղ մենք փորձում ենք գործարկել արհեստական սրտի ստեղծման նախագիծը։ Գոյություն ունի նման մշակման երկու տիպ` արյան մշտական շրջանառությամբ և իմպուլսային շրջանառությամբ։ Ռուսաստանում կան մշտական շրջանառության հետ կապված մշակումներ, նման սրտով հիվանդի կյանքի տևողությունը երկար չէ։ Մենք հիմա խոսում ենք հենց իմպուլսային շրջանառության մասին, որտեղ իրականացվում է մի մեխանիզմ, որն առավելագույնս մոտ է բնականին, երբ սիրտը արյունը մղում է մասնաբաժիններով», – նշել է Կուլիշը։

Նրա խոսքով` Ռուսաստանում նմանատիպ մշակումներ կան, սակայն դրանք չեն տրամաբանական ավարտի չեն հասցվել։ «Մենք ցանկանում ենք աշխատել այդ ուղղությամբ, սակայն հարկավոր է լուծել մեծ թվով «թղթային» հարցեր, հիմա ՄԱԻ–ի հետ միասին դրանով ենք զբաղվում», – պարզաբանել է գործակալության զրուցակիցը։

Կուլիշը նշել է, որ կորպորացիան հույս ունի աշխատանքը սկսել արդեն 2015թ.–ին, միաժամանակ, նրա կարծիքով, հինգ տարվա ընթացքում կարող է հայտնվել կենսատեխնոլոգիա, որը թույլ կտա աճեցնել կենդանի սիրտ, ինչի պատճառով հնարավոր չէ որոշել, թե որքան արդիական կլինի արհեստական սիրտը մշակումների ավարտի պահին։

«Տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից ծախսերն ամեն դեպքում կվերադարձվեն։ Անգամ եթե պարզապես վաճառվեն մարդու օրգանիզմում պոմպի իմպլանտացիայի տեխնոլոգիաները, կափույրի գործունեության և հետադարձ կապի կարգավորման տեխնոլոգիաները, համապատասխան ծրագրային ապահովումը», – համոզված է գործակալության զրուցակիցը։

Նա հիշեցրել է, որ կորպորացիան արդեն մշակում է առաջին ռուսական եռախցիկ կարդիստիմուլյատորը, որը հաջողությամբ անցել է նախնական փորձարկումները և, ըստ ծրագրի, պետք է պատրաստ լինի արդեն տարեվերջին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:37
27 Մարտի 2017
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
20:21
25 Մարտի 2017
Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո:
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը:
19:45
12 Մարտի 2017
Apple-ի նոր սմարթֆոնը կարող է կոչվել iPhone Edition
Ներկայում ընկերությունը փորձարկում է նոր iPhone-ի նախատիպերը:
18:25
05 Մարտի 2017
Գիտնականները ստեղծել են առաջին ԴՆԹ-համակարգիչը
Մանչեսթերի համալսարանի մասնագետները ԴՆԹ-ի հիման վրա հաշվիչ համակարգ են մշակել:
21:08
20 Փետրվարի 2017
Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ
Բոհումի Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, թե ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է ուղեղի կիսագնդերի հետ։
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց: