482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շարունակում է աշխատանքը ՏՏ ոլորտում բիզնես վարելը դյուրացնելու ուղղությամբ. Սարգսյան
21:34
01 Ապրիլի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանը շարունակում է աշխատանքը ՏՏ ոլորտում բիզնես վարելը դյուրացնելու ուղղությամբ, երեքշաբթի ասաց Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ռուսական և հայկական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որն անցել է «Այբ» ավագ դպրոցում։

Ռուսական ընկերությունների ներկայացուցիչները Հայաստանում են Ռուսաստանի Համակարգչային և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի «IT-SUMMIT 2015։Ինդուստրիայի առաջատարների հանդիպումը» թեմայով միջոցառմանը մասնակցելու համար, որն անցկացվում է մայրաքաղաքում ապրիլի 1-3–ը։ Ապրիլի 1–ին «Այբ» ավագ դպրոցում քննարկվել են նոր սերնդի մասնագետների ձևավորման և «ուղեղի արտահոսքի» խնդրին վերաբերող հարցեր։

«Մենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հատուկ նշանակություն ենք տալիս։ Հպարտ ենք, որ վերջին տարիներին այն լուրջ տեմպերով է աճում, որ պահանջված երիտասարդություն կա, բազմաթիվ բուհեր կոնկրետ ծրագիր ունեն։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել ՏՏ ոլորտում բիզնես վարելու հնարավորությունների դյուրացումը, կապ ենք տեսնում բիզնեսի և ուսումնական հաստատությունների միջև»,– ասաց Սարգսյանը։

Ըստ նրա` Հայաստանը շատ սերտ գործակցում է ռուսական ընկերությունների հետ, փոխգործակցության մեծ ներուժ և հաջող փորձ կա։

«Այբ» դպրոցի տնօրեն և ABBYY ընկերության փոխտնօրեն Արամ Փախչանյանն իր հերթին «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում նշեց, որ հանդիպման հիմնական նպատակը ռուս գործընկերներին միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից դպրոցի կառուցման հայկական փորձը և լավագույն օրինակները ցույց տալն է։

«Այդ իմաստով մեզ համար հետաքրքիր է այստեղ լինել, իսկ դպրոցին կարևոր է նրանց այցը, քանի որ ռուսական ընկերությունները հայտնի են ՏՏ ոլորտում և մեծ հաջողությունների են հասել»,– ասաց Փախչանյանը։

Նրա խոսքով` հայկական և ռուսական ընկերությունները կփորձեն գործակցություն հաստատել, իսկ հետագայում նա սպասում է, որ «Այբ»–ի աշակերտները կաշխատեն այդ կազմակերպություններում։

«Այդ շփումները շարունակական կլինեն։ Այդ միջոցառման շրջանակում կանցկացվեն նաև համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքները պարզ կլինեն դրանց ավարտից հետո»,– ասաց Փախչանյանը։

Հանդիպմանը ներկա էին մոտ 100 ՏՏ ընկերությունների, այդ թվում` Yandex, 1C, HUAWEI, Samsung, Dell, Acer, Siemens, IBM, Fujitsu, GfK –ի ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Համաժողովի նպատակն է ամփոփել ՏՏ–տարվա, ՏՏ–ձմեռվա արդյունքները, քննարկել ՏՏ բիզնեսի հեռանկարները նոր պայմաններում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի օժանդակության հայկական և ռուսական քայլերի արդյունավետությունը, ՏՏ բիզնեսի փոխներթափանցման հեռանկարները, կադրային և այլ հարցերի լուծման փորձը։

Հանդիպմանը կքննարկվեն, մասնավորապես, Ռուսաստանում և Հայաստանում համաշխարհային միտումների ֆոնին տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացման արդյունքներն ու հեռանկարները, վերլուծական ընկերությունների և շուկայի մասնակիցների մոտեցումները, վերլուծությունը, կանխատեսումները, ներմուծման փոխարինման խնդիրները, տեխնոլոգիաների փոխանցումը, ինտեգրումը համաշխարհային շուկայում, պետական հատվածի հետ հարաբերությունները։

Ծրագրվում է նաև քննարկել Ռուսաստանում և Հայաստանում մատակարարման զարգացումը, ծավալների կանխատեսումը, ինքնակարգավորումը, վենդորների հետ հարաբերությունը, ներթափանցման հեռանկարները և այլ հարցեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:45
23 Մայիսի 2017
«Ռոստելեկոմն» ուսանողների համար ամենամյա ծրագիր է սկսում
«Ռոստելեկոմը» հրավիրում է բոլոր ուսանողներին մասնակցելու «Նոր հնարավորություններ ուսանողների համար» ամենամյա նախագծին:
17:24
22 Մայիսի 2017
Հոքինգը ներկայացրել է մարդկության ողջ մնալու պայմանը
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը ներկայացրել է մարդկության  ողջ մնալու գլխավոր պայմանը:  
21:38
21 Մայիսի 2017
10 փաստ ուղեղի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ընդունակ ենք ամեն ինչի
Մեր ուղեղը զարմանալի է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, հասնել բաղձալի երազանքի և հասնել իսկապես ամենադժվար նպատակներին:
14:29
21 Մայիսի 2017
Գիտնականները բացահայտել են երկարակեցության ուղին
Գիտնականները սոցիալական կապերի մասին նոր հետազոտություն են անցկացրել:
14:50
19 Մայիսի 2017
«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել Ամասիայի միջին և բարձր տարիքի բնակիչների համար
Ամասիայում մեկնարկել է «Ինտերնետի այբբենարան» խորագիրը կրող առաջին դասընթացը միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։

12:46
17 Մայիսի 2017
Ռուսաստանաբնակ հայ ծրագրավորող Վահան Մարտիրոսյանը կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու տեխնոլոգիա է ստեղծել
TryFit սթարթափը տեխնոլոգիաներ է մշակում կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու համար։
13:10
13 Մայիսի 2017
Հայտնաբերվել է ցրված սկլերոզ առաջացնող մուտացիա
Այսպես կոչված, աղբային ԴՆԹ-ում մի շարք աուտոիմուն հիվանդություններ առաջացնող մուտացիա են հայտնաբերել:
18:30
09 Մայիսի 2017
Հայ քիմիկոսը Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի է արժանացել
Պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանն արժանացել է Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի:
18:37
07 Մայիսի 2017
Մեկնարկում է բանանաֆոնի/բանան-հեռախոսի վաճառքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դրամահավաքի Indiegogo հարթակը նախատեսում է աշնանը «բանանային հեռախոսների» արտադրություն սկսել:
17:13
07 Մայիսի 2017
Սեյսմոլոգները կանխատեսել են Երկրագնդի ամենահզոր երկրաշարժի ժամկետներն ու վայրը
Ֆրանսիացի և չիլիացի սեյսմոլոգները կանխատեսել են Երկրագնդի ամենահզոր երկրաշարժի ժամկետներն ու վայրը։
16:42
30 Ապրիլի 2017
Google-ի համահիմնադիրի թռչող էլեկտրամոբիլն արդեն պատրաստ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2017 թ.-ի վերջին Kitty Hawk ընկերությունը կսկսի վաճառել Flyer թռչող էլեկտրամեքենան:
19:55
29 Ապրիլի 2017
Հայտնի է դարձել քրոնիկ հոգնածության պատճառը. գիտնականներ
Հնարավոր է, որ քրոնիկ հոգնածությունը զարգանում է այնպես, ինչպես քրոնիկ ցավերն աղիներում: