478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
Գիտնականները Պերսևսի համաստեղությունում գտել են ծնվող աստղային համակարգ` «Տատուին»
14:07
12 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. VLA և GBT ռադիոաստղադիտակներն օգնել են աստղագետների միջազգային խմբին Երկրից 800 լուսային տարի հեռավորության վրա գտնվող Պերսևսի համաստեղության մեջ գտնվող Barnard 5 գազային միգամածության մեջ երեք լուսատուներից բաղկացած աստղային ձևավորվող համակարգ հայտնաբերել, որը «Աստղային պատերազմներից» Տատուինի նմանակն է, ասված է Nature ամսագրում տպագրված հոդվածում։

«Մեզ միշտ հետաքրքրել է մի պարզ հարց` ինչու՞ է մեր Արեգակը միայնակ-աստղ, այն դեպքում, երբ նրա հարևանը` Ալֆա Ցենտավրան, երեք լուսատուներից բաղկացած աստղային համակարգ է։ Այսօր մի քանի մոդել գոյություն ունի, որոնք բացատրում են նման աստղերի ձևավորումը, և այժմ մենք դրանց ծագման մասին մի քիչ ավելին գիտենք, քան նախկինում»,— պատմում է Սառա Օֆները Ամհերստում Մասաչուսեթսի (ԱՄՆ) համալսարանից, ով նման աստղ-«Տատուինների» մոդելներից մեկի հեղինակն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ամերիկացի և եվրոպացի մի շարք աստղագետներ պարզել են, թե ինչպես են ձևավորվում Տատուինները և հայտնաբերել են նման աստղային համակարգ` դրա ձևավորման ամենավաղ փուլերում` հետևելով Պերսևս համաստեղության Barnard 5-ի «աստղային օրորոցներին»` վերգետնյա ռադիոաստղադիտակների օգնությամբ։

Գազից և փոշուց բաղկացած այդ ամպում արդեն կա մեկ երիտասարդ աստղ, ինչպես նաև երեք աստղային «սաղմ», որոնք մոտակա աստղագիտական ապագայում` 40 հազար տարի անց, լուսատուի կվերածվեն։ Գիտնականների հաշվարկներով` դրանցից երեքը կմոտենան և չորրորդին դուրս կնետեն «օրորոցից» մոտակա միլիոն տարվա ընթացքում։ Դրա արդյունքում կձևավորվի եռյակ աստղային համակարգ, որը ինչ-որ առումով հիշեցնում է Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմների» Տատուինին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
25 Հուլիսի 2017
Հայաստանը տիեզերական սարքի մշակում է սկսել
Վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման բնագավառում գործակցության համաձայնագիրը։
19:30
22 Հուլիսի 2017
Գիտնականները նոր արդյունավետ ցավազրկող են գտել
Գիտնականները գիտափորձեր են անցկացրել քրոնիկ ցավերից տառապող հարյուր հիվանդների մասնակցությամբ:
20:17
20 Հուլիսի 2017
Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին
Սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման և ստեղծարար սոցիալական ցանցի թիմին։
21:07
19 Հուլիսի 2017
Գիտնականները պարզել են, թե ինչի կարող է հանգեցնել ճարպակալումը
Ամերիկացի գիտնականները սահմանել են մարմնի զանգվածի ավելացման վտանգավոր տեմպերը։
19:00
16 Հուլիսի 2017
iPhone 8–ն ամենաանսովոր կորպուսը կունենա (ՖՈՏՈ)
2017 թ.–ին Apple–ի ֆլագմանը հասանելի կլինի չորս գունային տարբերակով։ Դրանցից մեկը հայելային կլինի։
15:03
16 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Տիեզերքի ամենափոքր աստղը
Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է գիտությանը հայտնի է ամենափոքր աստղը:
17:55
15 Հուլիսի 2017
Կոլիբրիի ստեղծած օդային հոսանքը ցուցադրել են տեսանյութում (ՎԻԴԵՈ)
Գիտնականներն օգտագործում են ծուխը` թռչնի շարժունակությունը հետազոտելու համար։
16:47
15 Հուլիսի 2017
Կույրերի համար ինտելեկտուալ հավելված` Microsoft–ից
Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր բջջային հավելված, որը կոչված է օգնել կույր մարդկանց առօրյա կյանքում։
14:10
15 Հուլիսի 2017
Երկարակեցության սուրճ
Բժշկական գրականությունում մշտապես հայտնվում են հաղորդումներ սուրճի օգտակար հատկությունների մասին:
20:57
09 Հուլիսի 2017
Facebook-ը խմբային տեսաչատերի հավելված է մշակում
Facebook–ը ավտոնոմ հավելված է մշակում խմբային տեսաչատերի համար։
15:40
09 Հուլիսի 2017
Հաջողությամբ փորձարկվել է քաղցկեղի դեմ պատվաստանյութը
Ամերիկացի, գերմանացի և ավստրիացի  ուռուցքաբանները կլինիկական փորձարկումներ են անցկացրել:
20:47
05 Հուլիսի 2017
Samsung-ը կթողարկի Galaxy S8-ի փոքրացված տարբերակը
Samsung ընկերությունը թողարկման է պատրաստում իր ֆլագմանյան սմարթֆոնի փոքրացված տարբերակը: